Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի արտահերթ նիստ՝ Լիբանանի Հայ Համայնքին Զօրակցելու կապակցութեամբ

Լիբանանի մայրաքաղաք Բէյրութի նաւահանգստային գօտում թւականիս օգոստոսի 4-ին տեղի ունեցած յուժկու եւ աւերիչ պայթիւնի սահմռկեցուցիչ աղէտի լուրը ցնցիչ էր համայն աշխարհի եւ ի մասնաւորի աշխարհասփիւռ հայ ժողովրդի համար։ Աղէտ՝ որը մարդկային կորուստներ եւ լայնածաւալ աւերածութիւններ պատճառեց Լիբանանի բնակիչներին այդ թւում նաեւ տեղի հայ համայնքին։

Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը հինգշաբթի թւականիս օգոստոսի 6-ին, Թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ պրն. Նորայր Արամեանի ատենապետութեամբ, Լիբանանի հայ համայնքին զօրակցելու հնարաւոր ելքերը խորհելու եւ նախապատրաստական քայլեր ձեռնարկելու օրակարգով, արտահերթ նիստ գումարեց Ազգ. առաջնորդարանի դահլիճում։

Ժողովն իր աշխատանքը սկսեց Տերունական աղօթքով, որից յետոյ աղէտի հայորդի զոհերի հոգու խաղաղութեան համար, Սրբազան Հօր հոգեւոր յատուկ աղօթքով եւ մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգւեց նորոգ հանգուցեալների յիշատակը։

Սրբազան Հայրը աղէտի կապակցութեամբ իր խոր կսկիծը յայտնեց եւ տեղեկացրեց, որ դէպքից անմիջապէս յետոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսը երկու միաբան հայրերի ընկերակցութեամբ Բուրջ Համուդ է այցելել եւ Լիբանանի հայոց թեմի Առաջնորդ Շահէ արք. Փանոսեանի եւ Պուրճ Համուդի քաղաքապետ՝ Մարտիկ Պօղոսեանի, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ՝ երեսփոխան Յակոբ Բագրատունիի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ՝ Յակոբ Խաչերեան եւ Բենիամին Պչաքճեանի ուղեկցութեամբ շրջել է հայաբնակ քաղաքամասեր եւ ականատես է եղել հուժկու պայթումի աւերածութեան։ Թեմակալ Առաջնորդը յայտնեց, որ նոյն օրը հեռաձայնային կապ է հաստատել Վեհափառ Հօր, Լիբանանի թեմի Առաջնորդ Շահէ արք. Փանոսեանի եւ Բուրջ Համուդի քաղաքապետ՝ Մարտիկ Պօղոսեանի հետ եւ տեղեկացել է դէպքի մանրամասնութինների եւ ստեղծւած իրավիճակի մասին եւ Թեմի անունից վշտակցել ու զօրակցութիւն է յայտնել հայ համայնքին եւ Լիբանանի ժողովրդին։

Սրբազան Հայրը յայտնեց, որ ըստ «Վանայ ձայն»-ի հաղորդումների ահարկու պայթիւնի հետեւանքով, հայ համայնքը ունեցել է 11 զոհ եւ շուրջ 250 վիրաւորներ, ծանր վնասներ են կրել Նաւահանգստից քանի կմ հեռաւորութեամբ գտնւող Բուրջ Համուդ յայտնի հայկական թաղամասի «Շաղզոյեան» կենտրոնը եւ Կրօնական, Ազգային, Կրթական, Մշակութային, Մարզական եւ Բարեսիրական համայնքային կառոյցները եւ տները նաեւ վնասից զերծ չի մնացել աւելի հեռու տարածութեամբ գտնւող՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի Մայր Տաճարը, Կիլիկեան թանգարանը, մատենադարանը, վեհարանն ու յարակից շէնքերը։

Թեմակալ Առաջնորդը մատնանշեց աղէտին զուգահեռ կորոնաժահր համաճարակի հետեւանքով առաջացած տնտեսական տագնապին եւ յորդորեց, որ աշխարհասփիւռ հայ ազգը, որպէս մէկ ընտանիք կոչւած է իր բոլոր նիւթական եւ բարոյական միջոցներն ի գործ դնելով, սատարել Լիբանանի աղէտահար հայ համայնքին։

Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը նաեւ անդրադառնալով ահարկու աղէտի եւ ողբերգութեան մեծութեան եւ խորութեան մասշտաբին, Խորհրդի անունից վշտակցութիւն եւ զօրակցութիւն յայտնեց Լիբանանահայութեանը եւ իրազեկեց, որ պատահարի անմիջապէս յաջորդ օրը Սրբազան Հօր հետ ուեցած հանդիպման ընթացքում, որպէս նախնական քայլ որոշւել է երկուշաբթի սոյն թւականի օգոստոսի 10-ին, համայնքիս բարերարների ներկայութեամբ նւիրահաւաք կազմակերպել։

Ժողովը յետ խորհրդակցութեան արդիւնքում, յատուկ բիւջէ տրամադրեց աղէտեալներին աջակցելու կապակցութեամբ եւ որոշում ընդունեց Զօրակցութեան կոչ անել ժողովրդական նւիրահաւաքին մասնակից լինելու առնչութեամբ, որը դիւրացնելու նպատակով Ազգ. Առաջնորդարանի հաշւեհամարից զատ որոշւեց երկուշաբթի՝ սոյն թւականի օգոստոսի 10-ից սկսեալ ամէնօրեայ դրութեամբ՝ առաւօտեան ժամը 11։00-ից մինչ երեկոյեան ժամը 5։00-ը, Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբ. Թարգմանչաց, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Սրբ. Վարդանանց եւ Ս. Մինաս եկեղեցիներում, Եկեղեցական խորհուրդների անդամները նաեւ ծխատէր Քահանայ հայրերը ներկայութիւն ունենան, ժողովրդական սրտաբուխ նիւթական օժանդակութիւնները ստանալու կապակցութեամբ։
Ժողովը հաստատեց նաեւ որ նւիրաբերւած բոլոր նիւթական օժանդակութիւնները փոխանցւելու է Անթիլիասի Կաթողիկոսարանի հաշւեհամարին, որտեղ տնօրինւելու եւ տրամադրւելու է աղէտեալներին։

Հանդիպման աւարտին Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը յայտնեց, որ վստահ է ինչպէս միշտ աշխարհասփիւռ հայ ժողովրդի միասնականութեամբ, համբերութեամբ ու տոկունութեամբ հնարաւոր կը դառնայ ստեղծւած ծանր պայմաններին դիմակայել եւ յաղթահարել։

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
08.08.2020

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 16 Ապրիլի 2024;
ԺԷ օր Յինանց

Չորեքշաբթի 17 Ապրիլի 2024;
ԺԸ օր Յինանց

Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ