Շաբաթ, 8 յուլիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Հայ Ճարտարապետների եւ Ճարտարագէտների Միութեան նորընտիր վարչութեան կազմի անդամներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու եւ խորհրդակցութիւններ կատարելու յառաջիկայ աշխատանքների մասին:
Այսու ուրախութեամբ եւ գոհունակութեամբ յայտնում ենք 17-րդ շրջանի նորընտիր Պատգամաւորական Ժողովի անդամներին, որ նորընտիր Պատգամաւորական Ժողովի Ա. նիստը գումարւելու է երեքշաբթի 18 Յուլիս 2023-ի երեկոյեան ժամը ճիշդ վեցին Ազգային Առաջնորդարանի դահլիճում:
Առաջին այս նիստի հիմնական օրակարգը լինելու է.-
1- Առժամեայ Դիւանի կազմում
2- Զեկոյց ընտրական կենտրոնական յանձնախմբի.
3- Մնայուն դիւանի կազմութիւն
4- Ժողովական ընթացակարգի քննարկում
5- Այլ հարցեր
Ձեզ տեսնելու երջանիկ ակնկալութեամբ:
Լաւագոյն մաղթանքներով եւ օրհնութեամբ:
ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԵՒ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ
Սիրելի Հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ
ԹԵՀՐԱՆԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԵԱՆ ԵՒ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Նախաձեռնութեամբ՝
երկուշաբթի 10 յուլիս 2023 թւականին,
առաւօտեան ժամը 9:00-ից մինչեւ ժամը 14:00-ը,
մի շարք պետական հիմնարկութիւնների ներկայացուցիչներ, ներկայ են գտնւելու Սրբ. Թարգմանչաց եկեղեցուն կից «Նայիրի» սրահում:
Հետեւաբար համայնքիս անդամներին հնարաւորութիւն է ընձեռնւել, որպէսզի ներկայ գտնւելով, «Սալամաթ» եւ «Թամին էջթէմայի շարղ» ապահովագրութեան (بیمه سلامت، اداره کل بیمه تامین اجتماعی شرق), սոցիալական բարեկեցութեան եւ աշխատանքի վարչութեան (اداره کار و رفاه اجتماعی), բարեկեցութեան կազմակերպութեան (سازمان بهزیستی), ինքնութեան թղթերի գրանցման վարչութեան (اداره ثبت احوال) եւ «Իմամ Խոմէյնի» անւան նպաստամատոյց կոմիտէի (کمیته امداد امام خمینی), ոլորտներում իրենց յուզող հարցերը եւ առաջարկները ուղղել պետական պատկան պատասխանատուներին:
(بیمه سلامت، اداره کل بیمه تامین اجتماعی شرق، اداره کار و رفاه اجتماعی، سازمان بهزیستی، اداره ثبت احوال، کمیته امداد امام خمینی)
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
5 յուլիս 2023 թ.
Կիրակի, 2 յուլիս 2023 թւականին, յընթացս Ս. եւ անմահ պատարագի Թեհրանի բոլոր եկեղեցիներում կատարւեց Հայրապետական մաղթանք Ս. Աթոռիս գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման քսանութերորդ տարեդարձի առիթով:
Այսօրւայ փոփոխւող աշխարհում, որտեղ անհատապաշտութեան եւ բարոյական յարաբերականութեան ալիքները սպառնում են ընտանիքներին ու բարոյական արժէքներին, աշխարհի կրօնական բոլոր հաստատութիւնները, յատկապէս Իրանում, իրենց վրայ ընդունելով երկնային ու բարոյական արժէքների պաշտպանութիւնը, կազմակերպում են ուսուցողական եւ ջադագովական համագումարներ ու ձեռնարկներ։
Կիրակի, 25 յունիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց դատախազութեան առաջին կարգի փաստաբան դոկտ. Յովիկ Բեհբուին եւ «Նայիրի» հրատարակչութեան տնօրէն Արտոյտ Զոհրաբեանին:
Երեքշաբթի, 27 յունիս 2023 թւականի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դահլիճում, Իրանի ռադիոհեռուստատեսութեան «PressTV»-ի հեռուստաալիքը եւ parstoday.ir/hy-ը (հայերէն ռադիոժամ) հարցազրոյցներ էին կազմակերպել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ, Իսրայէլի՝ Պաղեստինի ժողովրդի եւ Երուսաղէմի հայկական համայնքի դէմ վերջին գործողութիւնների, Արցախի բռնագրաււած եւ Իրանի հետ սահմանամերձ տարածքներում Ադրբեջանի համագործակցութեամբ տեղակայման, եւ, ընդհանրապէս տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի սադրանքների վերաբերեալ:
Իրանահայ համայնքում քիչ չեն այն բարերաները, որոնք իրենց համակ կեանքով ու ունեցւածքով իրենց անժխտելի դերն են ունեցել համայնքի կեանքի բարգաւաճման եւ զարգացման գործում:
Իսլամական Իտ էլ Ատհայի-Էյդ Ղուրբանի տօնի առիթով, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը շնորհաւորական գրեր յղեց երկրի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենէին, Հանրապետութեան նախագահ Դկտ. Ռաիսիին, եւ Իսլամական Խորհրդարանի, Դատական ուժի եւ պետական ու հոգեւոր բարձրաստիճան այրերին։
Իր շնորհաւորագրի մէջ թեմակալ առաջնորդը յանուն Թեհրանի թեմի ողջ հայութեան եւ ինչու չէ նաեւ իրանահայութեան ջերմօրէն շնորհաւորում է երկրի ղեկավարութիւնն ու իրանցի մեծ ժողովուրդը, մաղթելով որ Իրանը մնայ միշտ զօրաւոր ու կանգուն, որպէսզի կարողանայ յաղթահարել հեռակայ թէ մօտակայ թշնամիներից իրեն եկած որեւէ մէկ շարժում կամ յարձակում:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Հոգեգալստեան «Պենտեկոստէի» տօնին յաջորդող կիրակին մեր եկեղեցին ոգեկոչում է յիշատակը Եղիա մարգարէի, իսկ նրա յաջորդ օրը յիշատակւում է Ս. Հռիփսիմէի եւ իր ընկերուհիների տօնը։
Մեր եկեղեցին սրբոց տօները տօնում է երկուշաբթի մինչեւ շաբաթ՝ բացի չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը, որոնք վերապահւած են ապաշխարութեան, բացառութեամբ Յիսնակաց շրջանին զուգադիպող չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին։
Արդարեւ Հոգեգալուստեան կիրակի օրւան յաջորդող երկուշաբթի օրը մեր եկեղեցին յատուկ շարականներով եւ հանդիսաւորութեամբ տօնում է Սրբոց Հռիփսիմեանց կոյսերի տօնը։