Ուրբաթ, 16 յունիս 2023 թւականի առաւօտեան, 17-րդ Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնների ընթացքին, Թեհրանի կուսակալութեան քաղաքական հարցերի տեղակալ դոկտ. Շայանը այցելեց Կենտրոն (Ս. Սարգիս) ընտրատեղամաս, որտեղ նաեւ հանդիպում ունեցաւ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ:
Հանդիպմանը ներկայ էին 16-րդ Պատգամաւորական Ժողովի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը, Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:
Հանդիպման ընթացքին Սրբազան Հայրը իր գոհունակութիւն եւ երախտիքի խօսքը յայտնեց 17-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին առնչւող աշխատանքներում Թեհրանի կուսակալութեան կողմից ցուցաբերւած համագործակցութեան համար:
Հանդիպումից յետոյ Սրբազան Հայրը ընկերակցութեամբ 16-րդ Պատգամաւորական Ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետների ընտրութիւնների ընթացքին մօտիկից ծանօթանալու նպատակով, այցելութիւն ունեցան տարբեր ընտրատեղամասեր:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ