Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐԸ

Երեքշաբթի, 13 յունիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց, դիրիժոր՝ մայեստրօ Ռազմիկ Օհանեանին եւ իր տիկնոջը, ովքեր շնորհակալական այցելութեամբ հանդիպեցին Սրբազան Հօր հետ:

Մայստրօ Ռազմիկ Օհանեանը յատուկ շնորհակալութիւն ուղղեց Սրբազան Հօրը, որը միջնորդել էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, իրեն «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրելու համար:

Սրբազան Հայրը մեծապէս ողջունեց եւ իր գոհունակութիւնը յայտնեց Տէր եւ Տկն. Օհանեանների քաղաքավարական այցի համար եւ իմիջայլոց ասաց, որ սրանից առաջ նաեւ եղել են ազգայիններ, ովքեր պարգեւատրւել են «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, սակայն չեն դիմել՝ երախտիքի խօսք յայտնելու:

Սոյն հանդիպմանը ներկայ էր նաեւ Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի ատենապետուհի եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը:
Հանդիպումն առիթ եղաւ խօսելու Ս. Սարգիս Մայր եկեղեցին լաւ երգչախմբով օժտելու վերաբերեալ:

Վերոնշեալ հանդիպմանը յաջորդեց «Հայ միասնութեան խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպութեան հիմնադիր՝ պրն. Գրիգոր Մաչանենց Բաբախանեանի եւ նրա անմիջական գործակիցների այցը, ովքեր եկել էին քաղաքավարական այցելութիւն տալու Սրբազան Հօրը եւ վերականգնելու բարեկամութիւնը:

Հանդիպման ընթացքին Գրիգոր Մաչանենց Բաբախանեանը ներկայացնելով իրենց աշխատանքը ընդհանուր բացատրութիւն ներկայացրեց նաեւ Էջմիածնում «Մաչանենց տուն» կենտրոնի գործունէութեան մասին, որը դարձել է մշակութային գործիչների, սփիւռքահայերի եւ զբօսաշրջիկների սիրելի վայրերից մէկը։

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ իր գնահատանքը յայտնեց բարեգործական եւ հայ մշակույթի զարգացման ու հանրայնացման գործում յիշեալ կազակերպութեան ունեցած աւանդի եւ նորարարական-ստեղծագործական մօտեցումների համար եւ յաջողութիւն մաղթեց ապագայ աշխատանքներին:

Նոյն օրը, Սրբազան Հայրն իր գրասենեակում նաեւ ընդունեց տկն. Արմինէ Սէթխանեանին, որը քաղաքավարական այցելութեամբ հանդիպեց Սրբազան Հօր հետ:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ գնահատեց տկն. Սէթխանեանի այցը: Նկատի ունենալով, որ վերջինս ատենապետուհին է նաեւ «Ա.Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմնի, հանդիպումն առիթ եղաւ խօսելու բուժարանին առնչւող աշխատանքների մասին:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց տկն. Սէթխանեանի գլխաւորութեամբ Խնամակալ մարմնի գործունէութիւնը՝ Բուժարանի կարգավիճակի բարելաւման ուղղութեամբ եւ յաջողութիւն մաղթեց ապագայ աշխատաններին:

Իսկ յաջորդ օրը, չորեքշաբթի, 14 յունիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց, յատուկ հրաւէրով Թեհրան ժամանած երգիչներ՝ Սոֆի Մխէյեանին ու Մաւր Մկրտչեանին եւ հաղորդավարուհի Նազենի Յովհաննիսեանին, ովքեր քաղաքավարական այցելութեամբ հանդիպեցին Սրբազան Հօր հետ:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ գնահատեց յարգոյ հիւրերի Ազգ. Առաջնորդարան այցելութիւնը եւ հայկական երգարւեստում նրանց նւաճումներն ու ընդհանրապէս նորահաս սերունդի մէջ հայ մշակոյթի ու երգի տարածման նպատակով նրանց դերակատարութիւնը։

Սրբազան Հայրը յաջողութիւն մաղթեց հայ մշակոյթի ու երգարւեստի բնագաւառում նրանց ապագայ աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Շաբաթ 29 Յունիսի 2024;
«Տօն Յիսուսի տասներկու առաքեալների եւ տասներեքերորդ առաքեալի՝ Պօղոսի»

Շաբաթ 06 Յուլիսի 2024;
Հին ուխտի տապանակի յիշատակը եւ Նոր ուխտի սուրբ եկեղեցու տօնը:

Կիրակի 07 Յուլիսի 2024;
«Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութիւնը

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Ս.Թադէոս առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի եւ Յուստիանէ կոյսի, Եւփիմէ կոյսի եւ Փոքր Հայքի Հայ Լեգէոնի 45 վկաների, Քրիստինէ կոյսի Յիշատակութեան օր

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն Աթանագինէս եպիսկոպոսը

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Այսօր Տօնն է Ս. Գրիգոր Լուսաւորչի որդիների և Թոռների Յիշատակութեան օրը

Երեքշաբթի 30 Յուլիսի 2024;
Այսօր Հայոց առաքելական եկեղեցին յիշատակում է Սուրբ Վահան Գողթնեցուն:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 10 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.1‐9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.4։

Հինգշաբթի 11 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոյն Եսայեայ մարգարէին

Ուրբաթ 12 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.10‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.2‐9։

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին

Կիրակի 14 Յուլիսի 2024;
Բ կիր. զկնի Վարդավառի

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին և քառասուն և հինգ վկայիցն,եւ սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ և Քրիստինեայ

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն

Չորեքշաբթի 17 Յուլիսի 2024;
Ա Կորնթ 2։12-3։10, Մտթ․18։15-22

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոց նախահարցն` Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն

Ուրբաթ 19 Յուլիսի 2024;
Ա Կորնթ․5։9-6։10, Մտթ 18։23-35

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ