Ի գիտութիւն մեր համայնքի սիրելի ժողովրդի՝ յայտնում ենք, որ նկատի ունենալով եկեղեցիների ու դպրոցների սուրբ եւ նւիրական առաքելութիւնը, դրանք չեն կարող ընտրապայքարների եւ նմանատիպ քարոզչական աշխատանքների համար յարմար միջավայրեր լինել:
Ուստի՝ Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի որոշման համաձայն, 17-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնների թեկնածուների նախընտրական քարոզարշաւի քարոզչական ելոյթների համար՝ թեմիս եկեղեցիների ու դպրոցների յարմարութիւնների օգտագործումը չեն թոյլատրւել:
Հարկ է նշել, որ այս կապակցութեամբ ուրբաթ, թւականիս յունիսի 9-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում՝ «Անկախ թեկնածուների միասնութիւն» կոչւող խմբի նախընտրական քարոզարշաւի քարոզչական ելոյթը, որը կազմակերպւել էր առանց համադրութեան ու Թեմական խորհրդի թոյլտւութեան, կանխւեց Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի կողմից:
Այսու, յարգելի բոլոր թեկնածուներին յայտնում ենք, որ նկատի ունենալով եւ յարգելով վերոյիշեալ որոշումը, իրենց նախընտրական քարոզարշաւի քարոզչական ելոյթները միութիւնների հետ համադրաբար, կազմակերպեն միութիւններում կամ յարմար նկատւող այլ վայրերում:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ