Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Որպէս եկեղեցի, դատապարտում ենք հրէական կառավարութեան դիրքորոշումը ոչ միայն մեր ժողովրդի, այլեւ՝ պաղեստինցի ժողովրդի հանդէպ»

Երեքշաբթի, 27 յունիս 2023 թւականի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դահլիճում, Իրանի ռադիոհեռուստատեսութեան «PressTV»-ի հեռուստաալիքը եւ parstoday.ir/hy-ը (հայերէն ռադիոժամ) հարցազրոյցներ էին կազմակերպել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ, Իսրայէլի՝ Պաղեստինի ժողովրդի եւ Երուսաղէմի հայկական համայնքի դէմ վերջին գործողութիւնների, Արցախի բռնագրաււած եւ Իրանի հետ սահմանամերձ տարածքներում Ադրբեջանի համագործակցութեամբ տեղակայման, եւ, ընդհանրապէս տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի սադրանքների վերաբերեալ:

Սրբազան Հայրը նախ համառօտ գծերով ներկայացրեց Երուսաղէմի հայկական համայնքի դարաւոր կարգավիճակը, եւ անդրադարձաւ Երուսաղէմում հայկական համայնքի ներկայ վիճակին: Սրբազան Հայրը նշեց. «Երբ Իսրայէլը սկսեց խտրականութեան քաղաքականութեամբ կալւածները գրաւել եւ քրիստոնեաների դէմ հալածանք իրականացնել, հայութիւնը սկսեց հեռանալ տեղից: Սակայն, այսօր, պատրիարքարանը եւ հայ համայնքը ամէն ինչ կատարում են, որպէսզի ամուր պահեն իրենց իրաւունքները, ինչքանով որ հնարաւոր է, ի վերջոյ համայնքը բռնատիրական իշխանութեան լուծի տակ է, եւ Իսրայէլը իր ուզածը կատարում է առանց որեւէ մէկին հաշիւ ներկայացնելու: Նա, Պաղեստինի իրաւազրկւած ժողովրդին իր բնակարաններից դուրս հանեց, ամբողջ աշխարհը այսօր ասում է, որ պաղեստինցիները պէտք է վերադառնան իրենց տները, բայց Իսրայէլը անտարբեր է: Մենք, որպէս եկեղեցի դատապարտում ենք հրէական կառավարութեան այս դիրքորոշումը ոչ միայն մեր ժողովրդի, այլեւ՝ պաղեստինցի ժողովրդի հանդէպ, որ իր իրաւունքներից ու իր հողերից զրկւած գաղթական վիճակի մէջ է»:

Սրբազան Հայրը անդրադառնալով Երուսաղէմի հայկական տարածքների հետ կապւած վերջին դէպքերին, այսպէս ասաց. «Երբ մի պետութիւն, իր քաղաքականութեամբ միջամտում է որեւէ համայնքի ներքին գործերին, այնտեղ անպայմանօրէն ե՛ւ խարդախութիւն, ե՛ւ կեղծիք, եւ նաեւ իրաւունքների բռնաբարում տեղի կունենայ: Այսօր Երուսաղէմի հայ համայնքը այդ դժւարութեան դիմաց է կանգնած»: Սրբազան Հայրը այդ մասին ընդգծեց. «Ի յայտ է գալիս, որ այդպէս չէ, ինչպէս որ լուրերը շրջանառւում են, թէ Նուրհան արք. Մանուկեան պատրիարքը այս կամ այն քայլին է գնացել: Պատրիարքը շատ խիստ է վերաբերւել այն միաբանների հետ, որոնք իրենց պաշտօնը շահագործելով փորձել են հողերը յատուկ գերծարքներով վաճառել եւ կարգալոյծ է արել նրանց: Հիմա, եթէ կարգալոյծ եղածը, առանց այդ որորշումները նկատի առնելու եւ յենւելով պետութեան ուժին աշխատանքներ է տանում, դրա մէջ ի՞նչ մեղք ունի Մանուկեան Սրբազանը»:

Անդրադառնալով Արցախի բռնագրաււած տարածքներում Ադրբեջանի հետ համագործացկութեամբ Իրանի սահմանամերձ շրջաններում սիոնիստական ուժերի տեղակայման մասին հնչած հարցին, Սրբազան Հայրն ընդգծեց. «Մեզ համար նորութիւն չէ Իսրայէլի կառավարութեան կայսերապաշտական ծաւալողական քաղաքականութիւնը եւ, հետեւաբար, այնտեղ, ուր ինքը իրեն համակարծիք պետութիւն եւ իշխանութիւն է գտնում, առիթը լաւագոյնս օգտագործում է մեր ժողովուրդի իրաւունքները ոտնահարելու համար: Բոլորս էլ գիտենք, աշխարհն էլ արդէն իմացաւ, որ Արցախը հայկական տարածք է, բայց այսօր, դժբախտաբար, ուժը իրենց կողքին է եւ Արցախը ջարդեցին: Արցախի 75 տոկոսը գրաււած է ադրբեջանցիների կողմից եւ այսօր Իսրայէլի պետութիւնը համագործակցաբար Ադրբեջանի կառավարութեան հետ ոչ միայն փորձում է ինքն այդ գրաւեալ տարածքների վրայ իր շահերը հետապնդելով աշխատանք տանել, այլ, նաեւ, փորձում է դժբախտաբար իրանեան տարածքներում իր ուզածը առաջ տանել: Բայց ես հաւատացած եմ, որ Իրանի ժողովուրդը եւ պետութիւնը կանդրադառնայ այդ դառը իրականութեանը եւ երբեք ընթացք չի տալու իսրայէլեան պետութեան այս արշաւանքին»:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 04 Յունիսի 2024;
ՍՐԲՈՒՀԻ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐԸ

Հինգշաբթի 06 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՅՈՎՍԷՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐԻ

Շաբաթ 08 Յունիսի 2024;
Սուրբ Ներսէս Մեծ Հայրապետի տօնը եւ մեր թեմում Հայրերի օր է։ Շնորհաւոր հայ «Հայրերի օր»-ը

Երեքշաբթի 11 Յունիսի 2024;
Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

Շաբաթ 15 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. Գրիգոր Լուսաւորչի ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն Սուրբ թարգմանիչներ՝ Սահակի եւ Մեսրոպի

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատ Թագաւորի ու Աշխէն Թագուհու եւ Խոսրովիդուխտի

Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 13 Յունիսի 2024;
Սրբոցն Թէոդիտոնի Գաղատացւոյն, Թալիլեայ բժշկին եւ եօթն կուսանացն, որք յԱնկիւրիա կատարեցան

Ուրբաթ 14 Յունիսի 2024;
Հռոմէացիներ 7.12‐25։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 12.15‐21։

Շաբաթ 15 Յունիսի 2024;
Տօն՝ Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ

Կիրակի 16 Յունիսի 2024;
զկնի Հոգեգալստեան

Երկուշաբթի 17 Յունիսի 2024;
Սրբոց վկայիցն Անտոնինոսի, Թէոփիլոսի, Անիքտոսի եւ Փոտինոսի

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօնէ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Չորեքշաբթի 19 Յունիսի 2024;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 9.1‐16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.1‐8։

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոց թարգմանչաց հարցն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ

Ուրբաթ 21 Յունիսի 2024;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 9.17‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.16‐23։

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատայ թագաւորին մերոյ, Աշխէնի տիկնոջն եւ Խոսրովիդխտոյն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ