Կիրակի, թւականիս նոյեմբերի 27-ին, Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Զարթօնք» սրահում, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հովանաւորութեամբ, Կրթական խորհրդի հրաւէրով, կազմակերպւեց խորհրդակցական հանդիպում՝ Թեհրանի հայոց դպրոցների ազգութեամբ հայ եւ պարսիկ տեսուչների եւ հայ փոխտեսուչների հետ:
Շաբաթ, թւականիս դեկտեմբերի 3-ին տօնն էր հայոց եկեղեցու հիմնադիր սրբազան առաքեալների՝ Ս. Թադէոսի և Ս. Բարդուղիմէոսի:
Հինգշաբթի, թւականիս դեկտեմբերի 1-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս. Արք․ Սարգսեանը Ազգային Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թիֆլիսի հայագիտութեան ֆակուլտետի դասախօս եւ միեւնոյն ժամանակ վրաց կրօնների երկխօսութեան կենտրոնի տնօրէն՝ տկն. Լէյլա Ջիջիլաւային, պրն․ Ալի Ալիեւ վրաց սիւննի եւ շիա համայնքների առաջնորդին, Հոջաթօլիսլամ Մոհամադ Ջաւադ Ադաբիին եւ Սէյեդէ Նարգէս Ղասէմիին։
Երեքշաբթի, թւականիս նոյեմբերի 29-ին, Կարիքաւորներին օժանդակող մարմինն իր աշխատանքների շարանում, «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի համագործակցութեամբ իրականացրեց «Սահակեան» բարեսիրական կենտրոնի բնակիչների բուժզննման աշխատանքը, որտեղ Բուժարանի կողմից ներկայացել էին դոկտ. Էդւին Քեշիշեանը եւ իր օգնական բուժքոյր՝ տկն. Ժասմէն Իսկանդարեանը:
Հինգշաբթի, թւականիս դեկտեմբերի 1-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց «Իրանահայ ջրանկարիչներ» գրքի հեղինակ Ամիր Դաւուդիփուրին եւ «Ա.Մանուկեան» թանգարանի տնօրէնուհի Ալիս Շահմուրադեանին:
Մեծ ուրախութեամբ տեղեկացնում ենք մեր ժողովրդի զաւակներին, որ մեր համայնքում արդէն սկսւել են Աստւածաշնչեան սերտողութեան դասընթացները։
Սերտողութիւնները վարում է Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը, ով Թեհրան է եկել՝ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով, եւ Վեհափառ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի տնօրինումով։
Նոր սերնդի ուսման, հոգեւոր ու ազգային եւ համամարդկային արժէքների պահպանման ու զարգացման կարեւորութիւնից ելնելով, Կրթական համակարգը միշտ եղել է Ազգային Իշխանութեան ուշադրութեան կենտրոնում:
Չորեքշաբթի, 2022-ի նոյեմբերի 23-ի երեկոյեան Թեհրանի ժամանակով «Ալ-Մայադին» հեռուստաընկերութիւնը յատուկ հարցազրոյց ունեցաւ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ, փոքրամասնութիւնների եւ յատկապէս իրանահայութեան մասին։
Երեքշաբթի, թւականիս նոյեմբերի 22-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց գործարար՝ պրն. Սուրէն Շահբազեանին ով եկել էր քաղաքավարական այցելութիւն տալու Առաջնորդ Սրբազանին:
Տ. Սեպուհ արք. Սարգսեան.
«Իմ կեանքի նպատակակէտն է ծառայել իմ ազգին, ծառայել իր արդար Դատին եւ իրաւունքներին»