Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Հինգշաբթի, թւականիս դեկտեմբերի 1-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս. Արք․ Սարգսեանը Ազգային Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թիֆլիսի հայագիտութեան ֆակուլտետի դասախօս եւ միեւնոյն ժամանակ վրաց կրօնների երկխօսութեան կենտրոնի տնօրէն՝ տկն. Լէյլա Ջիջիլաւային, պրն․ Ալի Ալիեւ վրաց սիւննի եւ շիա համայնքների առաջնորդին, Հոջաթօլիսլամ Մոհամադ Ջաւադ Ադաբիին եւ Սէյեդէ Նարգէս Ղասէմիին։

Հանդիպումը կազմակերպւել էր Իրանի Իսլամական հանրապետութեան նախագահական հիմնարկի կանաց գործով օգնականի գրասենեակի կողմից։

Ազգային Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ ջերմ ընդունելութիւն եւ զրոյց, որի ընթացքում Սրբազան Հօր փոխանցած հակիրճ բացատրութիւններով հայոց եկեղեցու աստւածաբանութեան, քրիստոնեայ-իսլամ կրօնների երկխօսութեան, իրանահայութեան հասարակական ու եկեղեցական կեանքին ծանօթացան հիւրերը։

Սրբազան Հայրը նաեւ հիմնւելով պատմական փաստերի, անդրադարձաւ այն իրողութեան, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ գոյութիւն է ունեցել Իրանում եւ իր ներդրումն է ունեցել Իրանեան հայրենիքի կեանքի տարբեր բնագաւառներում: նա նաեւ յայտնեց, որ ոչ միայն իրանահայութիւնը, այլ բովանդակ հայութիւնը Իրանը ճանաչում է, որպէս իր ծննդավայր հայրենիքը։

Սրբազան Հայրն իր խօսքի միւս բաժնում վկայեց այն ճշմարտութեան, որ Իրանի պետութիւնը իր սահմանադրական օրէնքների սահմաններում պահպանում եւ յարգում է կրօնակական փոքրամասութիւնների իրաւունքները նաեւ ակնարկեց, որ Հայոց Ազգային Առաջնորդարանը սերտ յարաբերութիւն ունի մշակոյթի եւ իսլամական յարաբերութիւնների կազմակերպութեան հետ։

Հանդիպման ընթացքում նաեւ տեղի ունեցաւ մտերմիկ զրոյց իսլամ եւ քրիստոնեայ գաղափարների ու ընդհանրութիւնների մասին։

Պատւիրակութիւնը յաւարտ հանդիպման հանրային կապի հոգեւոր խորհրդատու՝ Արժ․ Տ․ Գրիգորիս քհնյ. Ներսէսեանսի ուղեկցութեամբ այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի, ուր Քահանայ Հայրը հակիրճ բացատրութիւններ տւեց հայոց եկեղեցու մասին։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 15 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԽԶ օր Յինանց։ Պահք

Հինգշաբթի 16 Մայիսի 2024;
հինգշաբթի, ԽԷ օր Յինանց

Ուրբաթ 17 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԸ օր Յինանց։ Պահք

Շաբաթ 18 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԹ օր Յինանց

Կիրակի 19 Մայիսի 2024;
կիրակի, ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Պենտեկոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատկէն)

Երկուշաբթի 20 Մայիսի 2024;
երկուշաբթի, Բ օր Հոգեգալստեան։ Պահք

Երեքշաբթի 21 Մայիսի 2024;
երեքշաբթի, Գ օր Հոգեգալստեան։ Պահք

Չորեքշաբթի 22 Մայիսի 2024;
չորեքշաբթի, Դ օր Հոգեգալստեան։ Պահք

Հինգշաբթի 23 Մայիսի 2024;
հինգշաբթի, Ե օր Հոգեգալստեան Պահք։

Ուրբաթ 24 Մայիսի 2024;
ուրբաթ, Զ օր Հոգեգալստեան։ Պահք

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ