Աստծու խօսքը սրբագործում է մարդը, այլ խօսքով՝ ներքնապէս մաքրում եւ Աստծուն է ընծայում այն։
Այս մասին մեր Տէրն ասում է.-«Հա´յր, սրբագործիր նրանց քո ճշմարտութեամբ, որովհետեւ քո խօսքը ճշմարտութիւն է» (Յհ 17.17)։ Իսկ Պօղոս առաքեալ հաստատում է թէ «Ամէն ինչ Աստծու խօսքով եւ աղօթքով է սրբւում» (Ա.Տմ4.5)։ Այլուր առաքեալը վկայում է, թէ Տէրը իր կեանքը տւեց եկեղեցու համար, «Որպէսզի ջրի լւացումով մաքրի այն եւ սրբի իր խօսքով» (Եփ5.25-26)։ Աստծու խօսքի հանդէպ այս հաւատքից մղւած, մեր համայնքում բարձր հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, մեծ եռանդով շարունակւում են Աստւածաշնչի սերտողութեան դասընթացները:
Երկուշաբթի, թւականիս դեկտեմբերի 19-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, «Սաթի» ընկերութեան սեփականատէր՝ պրն. Վահէ Ահարոնեանին, որը եկել էր քաղաքավարական այցելութիւն տալու եւ մօտալուտ Նոր Տարւայ առիթով, իր շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները փոխանցելու Սրբազանին:
Այսու Թեհրանի հայոց թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ երկուշաբթի դեկտեմբերի 26-ին, 2022 թ., Սրբոյն Ստեփանոսի նախասարկաւագին եւ առաջին մարտիրոսին տօնն է: Այս տօնը մեր թեմում յայտարարւած է որպէս՝ Սարկաւագաց եւ դպրաց դասերի օր:
Այս օրերին Արցախում տեղի ունեցող դառն ու անմարդկային իրադարձութիւնների ի տես հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին մասնակցելու «Աղօթք»ին Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր տաճարում, հինգշաբթի դեկտեմբեր 22-ի առաւօտեան ժամը 11-ին։
Աղօթքը հոգիների կամուրջ է եւ զօրութեան աղբիւր։
Եկէ՛ք աղօթենք Արցախի մեր ժողովրդի համար, որ այս օրերին անմարդկային շրջափակման մէջ է եւ ենթակայ տարատեսակ դժւարութիւնների ու տագնապների սանձազերծւած հարեւան Ադրբեջանի իշխանութիւնների կողմից։
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Դեկտեմբերի սկզբին համաձայն մեր եկեղեցու ծիսական օրացոյցի՝ քրիստոնէական եկեղեցու 4-րդ դարի մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի եւ իր նահատակակից ընկերների՝ Եւգրափոսի եւ Երոգինէսի յիշատակի օրն է:
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր Ժողովին մասնակցելու նպատակով Լիբանան ժամանած Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի պատգամաւորները՝ երեք թեմերի առաջնորդներ՝ գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի, գերշ. Տ. Սիփան Եպս. Քէչէճեանի եւ գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեանի գլխաւորութեամբ Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան Դեսպանութիւն կատարած այցի ընթացքում հանդիպում ունեցան Լիբանանում Իրանի Դեսպանին:
Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ Թեմական խորհուրդը 13 դեկտեմբեր 2022 թւականին գումարած իր արտահերթ նիստում, Ամանորի գիշերւայ տօնակատարութեան եւ հանդիսութեան կազմակերպման պարագան եզրակացրեց ըստ հետեւեալի՝
Մօտալուտ 2023 թւականի նոր տարւայ եւ մեր Փրկչին Յիսուսի Քրիստոսի հրաշափառ ծննդեան եւ աստուածայայտնութեան տօների առիթով, քրիստոնէական ջերմ սիրով եւ օրհնախառն աղօթքներով ողջնում եմ ձեզ եւ ձեր ընտանիքների բոլոր անդամները։
2022 թւականի դեկտեմբերի 7-ից 9-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր Ժողովը, որին մասնակից եղան նաեւ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի գլխաւորած Թեհրանի Հայոց Թեմի պատւիրակութիւնը:
Երկուշաբթի, թւականիս դեկտեմբերի 12-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց Լիբանանից Թեհրան ժամանած ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին եւ նրան ընկերակցող «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ՝ Սեւան Դանիէլեանին եւ Արամ Շահնազարեանին: Հանդիպմանը նաեւ ներկայ էր Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: