Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Չորեքշաբթի, 2022-ի նոյեմբերի 23-ի երեկոյեան Թեհրանի ժամանակով «Ալ-Մայադին» հեռուստաընկերութիւնը յատուկ հարցազրոյց ունեցաւ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ, փոքրամասնութիւնների եւ յատկապէս իրանահայութեան մասին։

Թղթակցի հարցերին ի պատասխան Սրբազան Հայրը կարեւորութեամբ շեշտեց իրանեան հասարակայնութեան բազմազանութիւնն ու կրօնական ազատութիւնները։ Յիշեցնենք, որ հայ համայնքը դարերից ի վեր Իրանը համարել է իր ծննդավայր հայրենիքը եւ իբրեւ այդպիսին մասնակից է եղել դրա զարգացման ընթացքին՝ մշակութային, արւեստի, պատմական, հասարակական կեանքի ոլորտներում եւ անհրաժեշտութեան դէպքում իր արիւնն է թափել ի սէր Իրանի ամբողջականութեան պահպանման, խաղաղութեան ամրապնդման եւ առաւել պայծառ կեանքի։

Մի այլ հարցի ի պատասխան՝ Սրբազան Հայրը յայտնել է, որ փոքրամասնութիւնների իրաւունքները Իրանի սահմանադրութեամբ պաշտպանւած են եւ սա հոգեկան խաղաղութիւն եւ հանգստութիւն է տալիս փոքրամասնութիւն կազմող հաւատացեալներին։

Անդրադարձ է եղել նաեւ վերջին աւելի քան երկու ամիսներին երկրում տեղի ունեցող անհանգստութիւններ-խռովութիւններին։ Սրբազան Հայրը կարեւորութեամբ շեշտել է, որ հարկաւոր է խռովութիւններին խաղաղութեամբ ու փոխադարձ սիրով փորձել հետամուտ լինել երկրի ամբողջականութեան եւ զարգացման պահպանման սիրոյն:

Սրբազան Հայրը իր հարցազրոյցն աւարտել է սիրոյ եւ խաղաղութեան պատգամով, քանի որ Քրիստոս աշխարհ եկաւ իբրեւ Աստւածային սիրոյ արտայայտութիւն։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 18 Յուլիսի 2025;
Հռոմէացիներ 11.1‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.43‐52։

Շաբաթ 19 Յուլիսի 2025;
Սրբոց երկոտասանից առաքելոցն Քրիստոսի եւ Սրբոյն Պօղոսի երեքտասաներորդ առաքելոյն

Կիրակի 20 Յուլիսի 2025;
Զ կիր. զկնի Հոգեգալստեան

Երկուշաբթի 21 Յուլիսի 2025;
Ա օր Վարդավառի պահոց

Երեքշաբթի 22 Յուլիսի 2025;
Բ. օր Վարդավառի պահոց

Չորեքշաբթի 23 Յուլիսի 2025;
Գ. օր Վարդավառի պահոց

Հինգշաբթի 24 Յուլիսի 2025;
Դ. օր Վարդավառի պահոց

Ուրբաթ 25 Յուլիսի 2025;
Ե. օր Վարդավառի պահոց

Շաբաթ 26 Յուլիսի 2025;
Յիշատակ Տապանակին հնոյ եւ տօն նորոյս Սրբոյ Եկեղեցւոյ

Կիրակի 27 Յուլիսի 2025;
ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (Վարդավառ)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ