Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ԶԵԿՈՅՑ ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀ. ՄԻՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻՈՒՄ

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ կազամակերպւած ժողովրդական հանդիպում-զեկոյցների շարանը, Թեհրանի հայահոծ քաղաքամասերի միութիւններում, իր աւարտին հասաւ երկուշաբթի թւականիս նոյեմբերի 7-ին:

Հանդիպումների նպատակն էր Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի մէկամեայ աշխատանքները հանրութեան սեփականութիւնը դարձնել: Միջոցառումների կազմակերպման գործում իր համագործակցութիւնն էր բերել Թեմական խորհրդին կից Յարաբերական մարմինը:

Յիշեալ հանդիպումներից վերջինը կազմակերպւեց երկուշաբթի երեկոյեան Հայ Բարեգործական Ընդհ. միութեան յարկի տակ, որի ընթացքում Թեմական խորհրդի ատենապետը եւ յարակից մարմինների ներկայացուցիչները զեկոյց ներկայացրեցին: Սկզբում Թեմական խորհրդին կից Յարաբերական մարմնի ատենապետ՝ Հարմիկ Նաւասարդեանը անդրադառնալով հանդիպումների նպատակի մասին, բեմ հրաւիրեց Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտ. Նորայր Արամեանին, Կրթական խորհրդի փոխատենապետ՝ Կարինէ Բալըքճեանին, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմնի նախագահ՝ Արմինէ Սէթխանեանին, Թեհրանի հայոց թեմի Գերեզմանատների վարչութեան ատենապետ՝ Ռուբիկ Սարգսեանին, Ուսանողական ֆոնդի ատենապետ՝ Ալբերտ Լազարեանին, Կարիքաւորներին օժանդակող մարմնի (ԿՕՄ) ատենապետ՝ Մուշեղ Ծատրեանին եւ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդից Էմմա Այւազեանին:

Սկզբում Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը համապարփակ գծերով անդրադարձաւ Թեմական խորհրդի մէկամեայ աշխատանքներին, հիմնական դժւարութիւններին, պետական շրջանակի հետ փոխյարաբերութիւններին եւ Թեմական խորհրդին կից ներկայ հինգ մարմինների ու խորհուրդների ծաւալած աշխատանքներին ու խնդիրներին: Իր ելոյթի ընթացքում ճրտ. Նորայր Արամեանը ընդգծեց, որ Թեմական խորհրդի աշխատանքների նպատակն է սպասարկել ժողովրդին եւ նշեց, որ հանդիպումներին ներկայ են այն մարմինների ներկայացուցիչները, որոնք աւելի անմիջական կապի մէջ են ժողովրդի հետ: Նա ուրախութեամբ անդրադարձաւ «Ա. Աւետիսեան» բուժարանի վերջին շրջանի աշխատանքներին, որը շնորհիւ Խնամակալ մարմնի, ոչ միայն այլեւս վնաս չի արձանագրում, այլ աստիճանաբար դառնում է շահ արձանագրող կենտրոն: Նա, ապա մէկ առ մէկ հակիրճ գծերով ներկայացրեց մարմինների աշխատանքները:

Անդրադառնալով ԿՕՄ-ի աշխատանքներին, ընդգծեց համայնքիս կարիքաւորներ անհատներին կամ ընտանիքներին ԿՕՄ-ի միջոցով ցուցաբերած տարբեր կարգի օգնութիւնները, ապա ներկայացրեց Ուսանողական ֆոնդին, որի նպատակը համարեց հայ ուսանողներին հնարաւորինս ֆինանսապէս աջակցելը, որպէսզի շարունակեն իրենց ուսումը: Թեմական խորհրդի ատենապետը խօսելով Կրթական խորհրդի մասին նշեց, որ խորհրդի ուսերին է ծանրացած հսկայական աշխատանք, քանզի խորհուրդը ոչ միայն հայոց դպրոցների աշակերտութեան ու կրթական օջախների անձնակազմի, այլ բոլորի ընտանիքների հետ առնչակից խորհուրդ է, անդրադառնալով գերեզմանատան յանձնախմբի աշխատաքներին, ճրտ. Նորայր Արամեանը անդրադարձաւ գերեզմանատներում կատարւած նորոգութիւններին ու շինարարական աշխատանքներին, իսկ անդրադառնալով Եկեղեցական խորհուրդներին, Թեմական խորհրդի ատենապետը նշեց, որ խորհուրդների եկեղեցական աշխատանքները ուղղակիօրէն վերահսկւում են Սրբազան Հօր կարգադրութեամբ եւ Թեմական խորհրդի յարաբերութիւնը հիմնականում վարչական է: Իր ելոյթի ընթացքում Թեմական խորհրդի ատենապետը անդրադարձաւ ազգային իշխանութիւն-պետական կառոյցների սահուն յարաբերութիւններին, իր գնահատանքը յայտնելով այս ոլորտում պատգամաւոր Արա Շահվերդեանի անվերապահ դերակատարութեան համար: Նա նշեց, որ կան հարցեր, որոնք ընթացքի մէջ են եւ անցեալ տարիների, որպէս կարեւորագոյն դժւարութիւն, անդրադարձաւ՝ 44-օրեայ պատերազմի, կովիդ հիւանդութեան եւ երկրի տնտեսական կարգավիճակի հետեւանքով, համայնքում, հոգեբարոյական եւ ֆինանսական ծանր կարգավիճակին որոնք, ուղղակիօրէն իրենց ազդեցութիւնն են թողել նաեւ ազզային իշխանութեան գործունէութեան վրայ: Նա խօսեց այն միլիարդաւոր թումանի հասնող բիւջէի բացի մասին, որին դէմ-յանդիման է կանգնած ազգային իշխանութիւնը, որի հիմնական բաժինը պատկանում է կրթօջախներին, եկեղեցիներին եւ այլ ծախսերին: Նա ընդգծելով, որ հնարաւորինս ազգային իշխանութիւնը սուբսիդաւորելու է դպրոցները եւ ուր որ անկ է, փորձում է հնարաւորինս դիմագրաւել դժւարութիւնները եւ չի խնայելու իր ջանքը ի նպաստ համայնքի: Թեմական խորհրդի ատենապետը կարեւորութեամբ անդրադարձաւ ՀԲԸՄ-ի կենտրոնատեղիում կազմակերպւած հանդիպմանը ներկայ երիտասարդների թւային պատկերին եւ նշեց, որ համայնքի ապագան հէնց սիրելի երիտասարդներն են, որոնք պէտք է զինւեն նոր տեխնոլոգիաներով:

Հանդիպմանը զեկոյցներով հանդէս եկան Թեմական խորհրդին կից մարմինների եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչները, ովքեր համապարփակ գծերով ներկայացրեցին իրենց պատկան կառոյցներում Թեմական խորհրդի նիւթական ու բարոյական աջակցութեամբ իրականացւած աշխատանքները, առկայ դժւարութիւնները, բիւջէի հսկայ բացերին ու օրէցօր աւելացող ծախսերին եւ ընդգծեցին, որ ըստ հնարաւորին կատարւում է այն ամէնը, որի նպատակն է ծառայել ժողովրդին:

Վերջում ներկաներին առիթ տրւեց հարցումների եւ Թեմական խորհրդի նախաձեռնութիւնը գնահատեց միութեան վարչութեան փոխատենապետ Վահէ Միրզաբէգեանը:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 04 Յունիսի 2024;
ՍՐԲՈՒՀԻ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐԸ

Հինգշաբթի 06 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՅՈՎՍԷՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐԻ

Շաբաթ 08 Յունիսի 2024;
Սուրբ Ներսէս Մեծ Հայրապետի տօնը եւ մեր թեմում Հայրերի օր է։ Շնորհաւոր հայ «Հայրերի օր»-ը

Երեքշաբթի 11 Յունիսի 2024;
Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

Շաբաթ 15 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. Գրիգոր Լուսաւորչի ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն Սուրբ թարգմանիչներ՝ Սահակի եւ Մեսրոպի

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատ Թագաւորի ու Աշխէն Թագուհու եւ Խոսրովիդուխտի

Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ