Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Շաբաթ, թւականիս նոյեմբերի 19-ի յետմիջօրէի ժամը 5-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց «Հայրենիք» կուսակցութեան նախագահ եւ Հայաստանի Հանրապետութեան Ազգային անվտանգութեան ծառայութեան նախկին տնօրէն Արթուր Վանեցեանին եւ Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանին:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց հիւրերին եւ յաջողութիւն մաղթեց Իրանում իրենց առաքելութեանը եւ վստահեցրեց, որ իրանահայութիւնը ամբողջական յանձնառութեամբ կանգնած է հայրենիքի կողքին ի պաշտպանութիւն նրա եւ Արցախի:

Պրն. Վանեցեանը շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրը եւ յոյս յայտնեց, որ կարելի պէտք է լինի բարելաւել մեր հայրենիքի ներկայ իրավիճակը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ