Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«ԽԱՂԵՐԻ ԱՇԽԱՐՀ» ԴԱՍԱՍԵՆԵԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ «ԱՐԱՐԱՏ» ԴՊՐՈՑՈՒՄ

Խաղը ստեղծում է այն հեքիաթային գունեղ աշխարհը, որտեղ երեխան կատարում է առաջին քայլերը իր երեւակայութեանը թեւեր տալով, գտնելու իր եսը, ինքնաճանաչման առաջին փորձերը, որոնք կուղղորդեն նրան ճիշտ ընտրութիւններ կատարելու, ինքնագոհացման եւ կեանքում իր բաղձալի դերը ստանձնելու գործընթացում։

Երկուշաբթի, նոյեմբերի 14-ին «Արարատ» ազգ. դպրոցում տնօրինութեան եւ ծնողական խորհրդի միասնական ջանքերի շնորհիւ կայացաւ «Խաղերի աշխարհ» դասասենեակի բացման հանդիսաւոր արարողութիւնը։

Միջոցառմանը ներկայ էին Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան խորհրդարանի պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, Կրթական Խորհրդի անդամներ՝ Մելինդա Քարիմ Մասիհին, Ալենուշ Շահնազարեանը, Խաչատուր Խաչատրենը, ութերորդ կրթադաստիարակչական կենտրոնի տնօրէն՝ Ալի Ամերէն եւ կենտրոնի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Կրթական խորհրդի ատենապետը խիստ կարեւորեց ազգային արժէքների, նաեւ հայոց լեզւի ու գրականութեան եւ կրօնի պահպանման ուղղութեամբ տարւող աշխատանքների կարեւորութիւնը, որոնց երաշխիքն է կարող դառնալ մեր հայ կրթօջախը՝ իր զարգացման նպատակային փուլերով։ Նա իր խօսքում նշեց նաեւ, որ հայերը հաւաքւելով այս թաղամասում, մօտ 70 տարի առաջ սիրայօժար կառուցել են այս կրթօջախը եւ այն, այդ տասնամեակների ընթացքում կերտել է իր փառաւոր պատմութիւնը, որպէս ազգային արժէքների պահպանման կարեւորագոյն հաստատութիւն, եւ այժմ էլ դպրոցը գտնւում է ազգային իշխանութեան ուշադրութեան կենտրոնում, ուսումնասիրւում է վերակառուցման հարցը եւ ելքեր են փնտրում ( سازمان نوسازی و تجهیز مدارس )- ի հետ այդ ուղղութեամբ:

«Արարատ» դպրոցի տեսչուհի՝ տկն. Բաղդադին իր ելոյթում բարի գալստեան խօսք յղեց հիւրերին եւ շնորհակալական խօսք փոխտեսչութեանը եւ ծնողական խորհրդին։ Նա անդրադարձաւ խաղի կարեւորութեանը նշելով, որ խաղալը միջոց է սովորելու այն ամէնը, որոնք ուղղորդելու են երեխաներին, կառուցել իրենց նպատակները՝ ապրելով խաղի խորհրդանշական աշխարհում, իմաստների եւ արժէքների աշխարհում, միեւնոյն ժամանակ փորձելով սովորել եւ իր փորձառութիւններն հասցնել շոշափելի մակարդակների։ Ու այսպիսով երեխաները խաղում են, եւ արդիւնքում խաղում ստանձնած դերերը կարող են դառնալ նրանց անհատականութեան մի մասը։ Վերջինս նաեւ խիստ կարեւորում է դպրոցում գիտելիք ձեռքբերման անհրաժեշտ գործընթացի կողքին ստեղծել միջավայր, որտեղ աշակերտները երկրորդ տուն իմաստալից հասկացութեան ներքոյ կը վայելեն նաեւ բերկրանքով լի պահեր եւ «Արտայայտման ազատութիւն» վերնագրին համաձայն ազատօրէն կարտայայտեն իրենց սեփական գաղափարն ու կարծիքը։

Յաջորդիւ իր ողջոյնի խօսքով հանդէս եկաւ պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, կարեւորելով «Խաղերի աշխարհ» դասասենեակի նպատակային ստեղծմանը, նաեւ խաղի եւ ուսուցման իրար զուգորդելու կարեւորագոյն գործոնին։ Բարձր գնահատեց տնօրինութեան նման օրինակ նախաձեռնումները, քանի որ դա միմիայն ծառայելու է ի օգուտ աշակերտութեան բարօրութեանը։

Նա քաջալերանքի իր խօսքը ուղղեց նաեւ առաջին դասարանի աշակերտուհիներին՝ երկու լեզւով կատարած խմբային երգի, իններորդ դասարանի աշակերտուհիներին՝ իրենց միասնական երգի կատարման եւ վեցերորդ դասարանի երկու աշակերտուհիներին՝ «Մեր Հայրենիք» հիմներգի ջութակով կատարման համար։

Ալի Ամերէն` ութերրորդ կրթադաստիարակչական տնօրէնն էլ իր հերթին, խորհրդանշեց դպրոցի արդէն իսկ կարգախօս դարձած «Բերկրանքով լի յաղթական քայլերթ գիտութեան ճամբով» խորագրին, եւ մաղթելով շարունակաբար աճ գրանցող յաջողութիւններ, արժեւորեց նման օրինակ կազմակերպւած աշխատանքները, որտեղ նպատակների իրականացումը վկայութիւնն է մասնագիտական մտքի նոր թռիչքների։

Յատկանշական է, համաձայն դպրոցի փոխտեսչուհիներ՝ տկն. Շաքէ Նազարբէգեանի եւ տկն. Լալա Յովակիմեանի արտայայտութիւնների՝ խաղը կամուրջ է փորձի եւ մտածողութեան միջեւ։ Նրանց մասնագիտական հմտութիւնների եւ տարիների փորձառութեան շնորհիւ կեանքի կոչւեց մի աշխարհ, որտեղ ստեղծագործ միտքը անսահմանափակ հնարաւորութիւններ է տալիս երեխաներին ունենալ առողջ զարգացում, իրենց ներաշխարհին տալով յստակ արտայայտում։ Որտեղ մութ անկիւններում պարփակւած զգացմունքները համարձակօրէն արտայայտման հնարաւորութիւն են ստանում։ Եւ արդիւնքում կարողութիւն են ձեռք բերում յաղթահարելու դժւարութիւնները։ Նրանք խիստ կարեւորում են խաղաթերապիայի միջոցով կարգաւորւող խնդիրների լուծումը։
Նաեւ հեքիաթաթերապիայի, որի իրագործման համար արդէն իսկ ստեղծւել է «Հեքիաթների աշխարհ» անւանումով ինտերնետային խումբ, որտեղ երեխաները, թէ կը ծանօթանան հայ եւ օտար գրականութեան լաւագոյն օրինակներին, եւ թէ կը ծառայի որպէս ուսուցողական նկատառումներով գործունէութիւն։

Թող որ բոլոր նպատակները արդիւնաւէտ կրթութեան եւ առողջ ներաշխարհի ուղղութեամբ յաջող ընթացք ունենան, եւ խաղերի աշխարհի հեքիաթային ճանապարհով հասնեն այնտեղ որտեղ կապահովւի երեխաների երազելի ապագան։

Կրթական խորհրդի Հանրակապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 08 Դեկտեմբերի 2022;
Սրբոցն հարցն Եգիպտացւոց, ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ՊՕՂՈՍԻ, ՊՕՂԻ, ՄԱԿԱՐԻ, ԵՒԱԳՐԻ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑՈՒ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿԻ, ՆԵՂՈՍԻ, ԱՐՍԷՆԻ, ՍԻՍԻԱՆՈՍԻ, ԴԱՆԻԷԼԻ, ՍՐԱՊԻՈՆԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՊԻՄէՆԻ ԵՒ ՄՒՒՍ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Ուրբաթ 09 Դեկտեմբերի 2022;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ Ս. Աննայի՝ Սուրբ Աստւածածնով յղիութիւնը նկարագրւած չէ Աստւածաշունչ մատեանում: Այն մեզ է փոխանցւել Եկեղեցու Սրբազան աւանդութեան շնորհիւ:

Շաբաթ 10 Դեկտեմբերի 2022;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 12 Դեկտեմբերի 2022;
Սրբոցն՝ Մինասայ, Երմոգինեայ, Եւ Գրափոսի, եւ կամաւոր աղքատացն՝Յովհաննէսի եւ Ալէքսիանոսի։

Երեքշաբթի 13 Դեկտեմբերի 2022;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ, Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 17 Դեկտեմբերի 2022;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 24 Դեկտեմբերի 2022;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երկուշաբթի 26 Դեկտեմբերի 2022;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Երեքշաբթի 27 Դեկտեմբերի 2022;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Հինգշաբթի 29 Դեկտեմբերի 2022;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 28 Նոյեմբերի 2022;
Սրբոց կուսանացն՝ Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ, Աբրահամու եւԽորենայ եւ անարծաթ բժշկացն՝ Կոզմայի եւ Դամիանոսի, եւ Աստուածատրոյ վկային ԵՐԳ ԵՐԳՈՑ 8.14։ Օսէէ 14.6-8։ Բ Կորնթացիներ 6.16-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.1-3։

Երեքշաբթի 29 Նոյեմբերի 2022;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի Իմաստութիւն Սողոմոնի 9.9-12։ Եսայի 41.15-19։ Բ Կորնթացիներ 2.14-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 6.13-20։

Չորեքշաբթի 30 Նոյեմբերի 2022;
Պահք Ա Թեսաղոնիկեցիներ 2.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.41-48։

Հինգշաբթի 01 Դեկտեմբերի 2022;
Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին Առակներ 8.33-36։ Եսայի 66.18-21։ Փիլիպեցիներ 4.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.1-6։

Ուրբաթ 02 Դեկտեմբերի 2022;
Ա Թս 2.17-19։ Ղկ 12.49-59։

Շաբաթ 03 Դեկտեմբերի 2022;
Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի Իմս 9.13-10.2։ Եր 16.16-19։ Ա Կր 12.26-13.10։ Մտ 9.35-10.7։

Կիրակի 04 Դեկտեմբերի 2022;
Բ. կիր. Յիսնակի Եսայի 36.22-37.11։ Ա Թեսաղոնիկեցիներ 4.1-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.1-9։

Երկուշաբթի 05 Դեկտեմբերի 2022;
Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ Կարդալու տևողութիւն՝ 3 րոպէ: Եսայի 35.4-8։ Բ Կորնթացիներ 3.18-4.6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 21.12:19

Երեքշաբթի 06 Դեկտեմբերի 2022;
Սրբոյն Աբգարու նախավկայ եւ ի Քրիստոս անդրանիկ հաւատացեալ թագաւորին մերոյ Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ: Իմաստութիւն Սողոմոնի 6.2-10։ Եսայի 45.1-3։ Ա Տիմոթէոս 2.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.1-10։

Հինգշաբթի 08 Դեկտեմբերի 2022;
ԱՌԱԿՆԵՐ 21.15-25։ Եսայի 19.19-21։ Եբրայեցիներ 11.32-40։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.37-42։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ