Երեքշաբթի յուլիսի 17-ին, Հայաստանից վերադարձան Համահայկական Բնագիտական Օլիմպիադային մասնակցող աշակերտները և խմբի պատասխանատու՝ տկն. Հերմինէ Նազարբէգեանը: Նրանց ծաղկեփնջերով դիմաւորեցին Կրթական խորհրդի ներկայացուցիչները:
Հայկական լրատւամիջոցներից ուրախութեամբ տեղեկացանք, որ թւականիս յուլիսի 14-ին, Երևանի Արամ Խաչատրեան սրահում, Երևանի 15-րդ միջազգային կինոփառատօնի «Ոսկէ Ծիրան» մրցանակների այս տարւայ «Հայկական համայնապատկեր» յատուկ ծրագրի անւանակարգերում, Հայաստանի կինոակադեմիայի մրցանակը շնորհւել է «Եւա» ֆիլմի ռեժիսոր՝ Անահիտ Աբադին (Հայաստան/Իրան):
«Ոսկէ ծիրան» 15-րդ միջազգային փառատօնի ժիւրին յայտարարեց այս տարւայ լաւագոյն խաղարկային ֆիլմի անւանումը։
Երկուշաբթի յուլիսի 16-ի միջօրէին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ և Լիազօր դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին:
Երկուշաբթի յուլիսի 16-ին, արւեստագէտներ՝ օր. Լիլիթ Տէրեանը և օր. Լալիկ Թաշճեանի հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի, կիրակի, 1 Յուլիս 2018-ի յետմիջօրէին, Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցաւ Ասիայի Եկեղեցիների Խորհուրդի Գործադիր Վարչութեան քառօրեայ ժողովի բացումը։
Չորեքշաբթի, 27 Յունիս 2018-ի երեկոյեան, Անթիլիասի Մայրավանքին մէջ ընթացք առաւ «Կրօնը եւ Կենսոլորտը» խորագիրով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան Կետրոնի միջեւ, 8-րդ եռօրեայ երկխօսութիւնը։
21-22 Յունիս 2018-ին, Աթշանէի, Լիբանան, ասորի ուղղափառ եկեղեցու վանքի մէջ տեղի ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, Ն.Ս. Թաուատրոս Բ եւ Ն.Ս. Մար Աֆրամ Բ. պատրիարքների միջեւ հանդիպում՝ խորհրդակցելու հայ, ղպտի եւ ասորի եկեղեցիներին առնչւած հարցեր ու մարտահրաւէրներ, յատկապէս Միջին Արեւելքի ծիրում։
Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը 2018 թւականի յուլիսի 12-ից 16-ը կազմակերպել է դպրոցականների չորրորդ համահայկական բնագիտական օլիմպիադան` ֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաներից:
Կիրակի 8 Յուլիս 2018-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հադիսաւոր Ս. պատարագ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Այլակերպութեան (Պայծառակերպութեան) տօնի առիթով։