Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201807/2018070401

«ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԶՕՐՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՄԵԾՈՒԹԻՒՆՆ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԱՆՒԷՐ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՄԷՋ Է» Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

Կիրակի, 1 Յուլիս 2018-ի առաւօտուն, Անթիլիասի Մայրավանքի մէջ, ինչպէս նաեւ մեր բոլոր եկեղեցիներում, յընթացս Ս. եւ Անմահ Պատարագին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 23-րդ տարեդարձի առիթով տեղի ունեցաւ Հայրապետական Մաղթանք։ Ս. եւ Անմահ Պատարագին հանդիսապետեց Վեհափառ Հայրապետը, Պատարագը մատուցեց եւ քարոզեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ` Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեանը, իսկ Պատարագին երգեցողութիւնը կատարեց, առաջին անգամ լինելով, Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի մանկապատանեկան երգչախումբը, ղեկավարութեամբ՝ Գերշ. Տ. Մեղրիկ Եպս. Բարիքեանի։

Պատարագին ներկայ էին Ասիայի Եկեղեցիների Խորհրդի Գործադիր Վարչութեան անդամները եւ հաւատացեալների հոծ բազմութիւն։

Արարողութեան ընթացքին տեղի ունեցաւ Աւետարանական հատւածների եւ աղօթքների ընթերցում. Միաբան Հայրերը Ս. Խորանից կատարեցին Հայրապետական մաղթանքը՝ բարւոք ծառայութիւն, անսասան կեանք եւ արեւշատութիւն մաղթելով Վեհափառ Հայրապետին։

Հայրապետական մաղթանքից յետոյ, պատարագիչ Սրբազանն իր քարոզի մէջ յայտնեց, որ Հայոց Ցեղասպանութեան արհաւիրքից յետոյ, Ս. Աթոռը Անթիլիասը ամայի աւազների վրայ հաստատւեց ու ամայի վայրը ծաղկեցրեց ու վերածնունդ ապրեց շնորհիւ իր առաքելութեան։ Նա շնորհաւորելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ընտրութեան եւ օծման 23-րդ տարեդարձը՝ յայտնեց, որ պատահական չէր Նորին Սրբութեան օծման արարողութեան Անթիլիաս ժամանած էին եկեղեցիների հոգեւոր պետերը եւ համաշխարհային ու միջազգային քաղաքական ոլորտի բարձրաստիճան պաշտօնատարներ. մի բան, որ ապացոյց է մեր Ս. Աթոռի ու տարագրեալ ժողովուրդի վերակենդանութեան։ Նա շարունակեց՝ յայտնելով, որ մինչեւ օրս, շնորհիւ յարատեւ աշխատանքի ու ամուր հաւատքի, Անթիլիասը կը շարունակէ հանդիպման վայր լինել զանազան միջազգային ու համաշխարհային ժողովների ու կը վայելէ բոլորի յարգանքը, որովհետեւ գիտեցաւ Քրիստոսի օրինակին հետեւել ու Գողգոթայից յետոյ վերածնւել։

Ապա, Հայրապետական թափօրը ուղղւեց Վեհարան, ուր տեղի ունեցաւ գեղարւեստական յայտագիր՝ ի պատիւ Նորին Սրբութեան։ Այստեղ եւս մանկապատանեկան երգչախումբը ներկայացրեց մի փունջ ազգային ու հոգեւոր երգեր, իսկ Հոգշ. Տ. Վաչէ Վրդ. Պալըքճեանն արտասանեց միաբանութեան ուղերձը։ Հայր Սուրբն իր խօսքի մէջ նշեց Հայրապետին նախաձեռնած հիմնական զարգացումները, որոնք նպաստած են Անթիլիասի թէ՛ աննիւթեղէն եւ թէ նիւթեղէն մակարդակների բարգաւաճման։ Նա ընդգծեց Վեհափառ Հայրապետի տիպարը եւ օրինակելի մարդու ու հոգեւորականի արժանիքները, որոնք նրան կը դարձնեն ամրակուռ ղեկավար։

Աւարտին, խօսք առնելով Վեհափառ Հայրապետը՝ յայտնեց՝ որ Հայրապետական Մաղթանքի ճամբով մենք Աստուծուն կաղօթենք, որ պայծառ պահէ մեր եկեղեցին, իսկ եկեղեցու իմաստը ո՛չ թէ քարեղէն շէնքն է, այլ՝ նրա առաքելութիւնը. «Եկեղեցին Քրիստոսի կենդանի ու պայծառակերպիչ ներկայութիւնն է հաւատացեալների անհատական ու հաւաքական կեանքի մէջ։ Եկեղեցին ճշմարտօրէն եւ ամբողջականօրէն եկեղեցի կը դառնայ, երբ իր ծառայութեան ու առաքելութեան ճամբով աւետարանական ճշմարտութիւններն ու արժէքները, այլ խօսքով՝ զՔրիստոս կը տանի ժողովուրդին», ասաց Հայրապետը՝ աւելցնելով. «Յաճախ կը կրկնեմ, որ մենք կոչւած ենք եկեղեցու պատերից այն կողմ՝ ժողովուրդին տանելու ու այդպէս եկեղեցի դառնալու հրամայականը»։ Նորին Սրբութիւնը նշեց, որ անցնող 50 տարիներին հոգեւորականի եւ վերջին 23 տարիներին Հայրապետական կեանքի մէջ, Անթիլիասը աշխատած է եկեղեցին հոգեւոր ծառայութեան ու հաւատքի առաքելութեան տանելու ուղղութեամբ։ Հայ Եկեղեցին նոյնացած է Հայ ժողովուրդի պատմութեան հետ եւ կռւան հանդիսացած է հայրենիքի հզօրացման՝ միշտ ի խնդիր աւետարանական արժէքների, ուսուցումների եւ սկզբունքների կենսագործման։

«Այսօր, մենք բոլորս, ինձնից սկսեալ, կը վերանորոգենք մեր ուխտը մեր ժողովուրդին ծառայելու, որպէս Բարի Սամարացի, բուժելու մեր ժողովուրդի վէրքերը, օգտակար լինելու մեր ժողովուրդի կարիքներին՝ եկեղեցու, հայ դպրոցի ու մշակոյթի ճամբով, դառնալու տէրն ու պաշտպանը հայ ժողովուրդի արդար իրաւունքներին։ Ա՛յս է եւ պիտի շարունակէ այս լինել Անթիլիասի առաքելութիւնը», եզրափակեց Նորին Սրբութիւնը։

Ապա, մանկապատանեկան երգչախումբը Վեհարանի դահլիճը թնդացրեց Հայրապետական մաղթերգով, իսկ Վեհափառ Հայրապետն իր ջերմ գնահատանքն ու օրհնութիւնը փոխանցեց փոքրիկներին ու նրանց ծնողներին եւ յատկապէս ղեկավար սրբազան հօրը։

{gallery}201807/2018070401{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ