Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թւականիս շաբաթ, 7 յուլիսի երեկոյեան ժամը 7։45-ին, կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական Խորհրդի եւ համագործակցութեամբ՝ Թ.Հ.Թ. Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմուքնի, Առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում տեղի է ունենալու իւրայատուկ մի ձեռնարկ, նւիրւած՝ Թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան եւ օծման 50-ամեայ ոսկեայ Յոբելիանին եւ Թեհրանի Թեմում իր առաջնորդութեան 19-րդ ամեակին։
Ուրբաթ, 22 Յունիս 2018-ի երեկոյեան, ղպտի եկեղեցու պետ ՝ Ն.Ս. Թաուատրոս Բ. եւ ասորի եկեղեցու պետ՝ Ն.Ս. Մար Աֆրամ Բ. պատրիարքները, իրենց ընկերակցող եպիսկոպոսներից բաղկացած պատուիրակութեամբ, այցելեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքին մէջ։
Երեքշաբթի 19 յունիս 2018-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր հիւրանոցում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Լիբանանի Հանրապետութեան դեսպան պրն. Հասան Աբբասին։
Իրանի քաղաքամշակութային դիւանագիտութիւնը արտացոլող Իրանի դեսպանատների մշակութային կցորդները, երեքշաբթի, յունիսի 19-ին այցելեցին Թեհրանի ազգային առաջնորդարան:
Երկուշաբթի 18 յունիս 2018-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Հ.Մ.Մ. Նայիրի Միութեան հովանաւորութեամբ գործող «Ծիածան» Մանկական Արւեստանոցի Տնօրէն՝ տկն. Նադիա Այւազեանը և նոյն միութեան վարչութեան անդամ ու արւեստանոցի կապ՝ օր. Օդեթ Շահվերդեանը:
Կիրակի 17 յունիս 2018-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին Ազգային Առաջնորդարանի պաշտօնէութիւնը:
Երկուշաբթի 18 յունիս 2018-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Հայ Կին Միութեան կից «Անահիտ» Միութեան Վարչութեան անդամներ, տիկնայք՝ Արաքս Կիրակոսեան, Ալվարդ Մինասեան, Նոյեմ Քեշիշեան, Սեդա Այդինեան և Մադլէն Խոդավերդեանը:
Երկուշաբթի 18 յունիս 2018-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեց Իրանի Հայ Կաթողիկէ Թեմի Առաջնորդ՝ Գերպ. Տ. Սարգիս Եպս. Դաւթեանը:
Շաբաթ 16 յունիս 2018-ի երեկոյեան, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցաւ եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. պատարագ թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան յիսնամեակի առիթով:
Այսու յայտնում ենք Թեհրանի եւ նախկին Արաքի մեր հաւատացեալ ժողովրդին, որ յառաջիկայ հինգշաբթի 21 յունիս 2018-ի տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ ՍԱՀԱԿԱՅ ԵՒ ՄԵՍՐՈՊԱՅ: Սրբոց Թարգմանչաց տօնը համընկնում է Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան տօնին: