Որեւէ դպրոցի կառավարման գերագոյն բնօրինակը, հիմնւած է լինում հիմնադրութային հետեւեալ երկու հիմքի վրայ՝ կարողականութիւնների զարգացում ու արդիւնքներ, եւ՝ ծրագրաառանցքաւորում ու մասնակցման ուղղորդում:
Յարգելի հայրենակիցներ,
2018-ին լրանում է Թեհրանի «Սասուն» քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնադրման 50-ամեակը։
Սոյն հաղորդագրութեամբ Թեմիս Կրօնական Խորհուրդը յայտնում է իր խորին շնորհակալութիւնն ու երախտագիտութիւնը բոլոր այն նւիրատուներին, որոնք ընդառաջելով Խորհուրդիս հրաւէր նամակին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ. Ս. Արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան ու օծման 50-ամեայ ոսկեայ յոբելեանին, ինչպէս նաեւ նրա Թեմիս առաջնորդութեան 19-ամեայ զոյգ առիթների համար կազմակերպած մեծարման յուշերեկոյին, փոխան ծակեկողովի Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու բարեզարդման ի նպաստ իրենց ազնիւ նւիրտաւութիւնները կատարեցին։
Երեքշաբթի յուլիսի 17-ին, Հայաստանից վերադարձան Համահայկական Բնագիտական Օլիմպիադային մասնակցող աշակերտները և խմբի պատասխանատու՝ տկն. Հերմինէ Նազարբէգեանը: Նրանց ծաղկեփնջերով դիմաւորեցին Կրթական խորհրդի ներկայացուցիչները:
Հայկական լրատւամիջոցներից ուրախութեամբ տեղեկացանք, որ թւականիս յուլիսի 14-ին, Երևանի Արամ Խաչատրեան սրահում, Երևանի 15-րդ միջազգային կինոփառատօնի «Ոսկէ Ծիրան» մրցանակների այս տարւայ «Հայկական համայնապատկեր» յատուկ ծրագրի անւանակարգերում, Հայաստանի կինոակադեմիայի մրցանակը շնորհւել է «Եւա» ֆիլմի ռեժիսոր՝ Անահիտ Աբադին (Հայաստան/Իրան):
«Ոսկէ ծիրան» 15-րդ միջազգային փառատօնի ժիւրին յայտարարեց այս տարւայ լաւագոյն խաղարկային ֆիլմի անւանումը։
Երկուշաբթի յուլիսի 16-ի միջօրէին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ և Լիազօր դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին:
Երկուշաբթի յուլիսի 16-ին, արւեստագէտներ՝ օր. Լիլիթ Տէրեանը և օր. Լալիկ Թաշճեանի հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի, կիրակի, 1 Յուլիս 2018-ի յետմիջօրէին, Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցաւ Ասիայի Եկեղեցիների Խորհուրդի Գործադիր Վարչութեան քառօրեայ ժողովի բացումը։
Չորեքշաբթի, 27 Յունիս 2018-ի երեկոյեան, Անթիլիասի Մայրավանքին մէջ ընթացք առաւ «Կրօնը եւ Կենսոլորտը» խորագիրով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան Կետրոնի միջեւ, 8-րդ եռօրեայ երկխօսութիւնը։