ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՂՊՏԻ ԵՒ ԱՍՈՐԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՊԱՏՐԻԱՐՔՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԲԱՐ ԱՅՑԵԼԵՑԻՆ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

Ուրբաթ, 22 Յունիս 2018-ի երեկոյեան, ղպտի եկեղեցու պետ ՝ Ն.Ս. Թաուատրոս Բ. եւ ասորի եկեղեցու պետ՝ Ն.Ս. Մար Աֆրամ Բ. պատրիարքները, իրենց ընկերակցող եպիսկոպոսներից բաղկացած պատուիրակութեամբ, այցելեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքին մէջ։

Վեհափառ Հայրապետը, շրջապատուած միաբան հայրերով, ընդունեց այցելութիւնը երկու հոգեւոր պետերուն։ Այցելութեանը ներկայ էր նաև թեմիս առաջնորդ՝ Գերշ. . Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Երեք հոգեւոր պետերը նախ ուղղւեցին Սրբոց Նահատակաց բացօթեայ խորան, ուր միասնաբար աղօթեցին եւ միաբանութեամբ երգեցին «Տէրունական Աղօթք»ը եւ ապա «Ուրախ լեր» երգեցողութեամբ ուղղւեցին դէպի Նահատակաց հրապարակ եւ յուշարձանի առջեւ ծաղկեպսակ զետեղեցին։

Ս. Աստուածածին Վանքի Վեհարանի մէջ, Նորին Սրբութիւնը նախ ողջունեց իրենց ներկայութիւնը, որից յետոյ երկու պատրիարքներն իրենց ուրախութիւնը յայտնեցին, որ մի անգամ եւս կը գտնւեն Ս. Աստուածածին Վանքում։

Ապա, տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որի ընթացքին Հայրապետն երկու պատրիարքներին յուշանուէր յանձնեց՝ Ս. Գրիգոր Նարեկացիի «Մատեան Ողբերգութեան»ը, որ ամենահին ձեռագրի յատուկ կերպով պատրաստւած կրկնօրինակն է։

Նշենք, որ յիշեալ այցելութիւնը առիթ եղաւ դաւանակից երեք եկեղեցիների դարաւոր բարեկամութիւնը վերահաստատելու։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com