Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՁՕՆ

Բանաստեղծութիւն նւիրւած՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին Մ. Տ. Կիլիկիոյ եւ Թ.Հ.Թ. Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան եւ օծման 50-ամեակին. իրենց միջոցով նաեւ՝ Հայ Եկեղեցու բոլոր Ոսկեայ Յոբելեար Սպասաւորողներին։

ՅՈԲԵԼԻԱ՛Ր ՀԱՅՐ, ՕՐՀՆԻ՜Ր, ՕՐՀՆԻ՜Ր

Քո ալեհեր բայց վիթխարի, ներկայութեան այժմ կանգնած,
Յիսունամեայ անկասելի, ծառայութեան քո ընծայած,
Յիշատակի՛ն ու վաստակի՛ն օրհնեալ կեանքո՛վդ կտակած,
Ես անարժան որպէս որդի, հաղորդւում եմ հոգովս արբած։

«Աստւածային եւ երկնաւոր շնորհն» այն սուրբ, որ քեզ օծեց,
Այն րոպէին, որ ծնկաչօք դու ուխտեցիր, որ ընծայւես,
Այդ ի՛նչ սէ՜ր էր, որ քեզ մղեց, կեա՛նքդ ամբողջ դու նւիրես,
Եսդ ճզմես անձդ'անտեսես, յանուն Աստծուն մատաղ լինես։

Ասա՛ ինձ հա՜յր, սուրբդ Սեպուհ, ո՞րն է այն Ձեռն, որ քեզ մղթեց,
Քեզ կանգնեցրե՛ց ու զօրացրե՛ց, որպէս մշա՛կ քեզ պատրաստեց,
Շնո՛րհ տւեց, կամքո՛վ պրկեց, եւ առաքե՛ց այնտե՜ղ որտե՜ղ,
Հունձքը առատ, մշակը քիչ, որ'ստ արժանւոյն պտղաբերես։

Օրհնեա՛լ ես Տէ՜ր, եւ պաշտելի մեր հայրերի Աստւա՛ծը մե՜ծ,
Երկնապարգեւ գանձարանիցդ, որպէս բարիք դու բաշխեցիր,
Անձրեւեցի՛ր ու հեղեցի՛ր, օրհնութիւնով դու լցրեցի՛ր,
Անդաստանը մեր հայկազուն, երախտիքովըդ օրհնեցիր։

Ասա՛ ինձ հա՜յր, սուրբդ Սեպուհ, ի՞նչ զգացում դու ապրեցիր,
Երբ մեծ Իշխանըն Կիլիկեան, իր բոյթ մատովըն սրբազան,
Օծեց ճակատըդ Միւռոնով, աջ ու յահեակ ձեռքըդ ուժգին,
Առ ժողովուրդըն դառնալով, զ'տաս օրհնութիւնդ առաջին։

Ես քեզ սիրող քո սիրելին, հօտիդ անդամն ու քո որդին,
Ասա՛ ինձ հա՜յր, այդ ի՛նչ կամք է, ուժ ու կորով, որ քեզ պնդեց,
Գօտեպնդեց, կաղնիացրեց, շարժեց առաջ անկա՛ս ու սէ՛գ,
Գուցէ մի օր ես էլ քեզ պէս, որպէս խեղճուկ ընդառաջեմ։

Ով հա՜յր իմ դու, սո՛ւրբդ Սեպուհ, Սրբազնացեալ ծառադ անխոնջ,
Քրիստոս Ճամբով, Ճանապարհով, դու քայլեցիր ու քայլում ես,
Որպէս ծառայ, մշակ ու հա՛յր՝ ծառայելու ո՛ղջ հայութեան,
Ժա՛մն է ահա հրաշագործ, Յոբելիա՛ր հա՜յր, օրհնի՜ր, օրհնի՜ր։

Մակար Եպս. Աշգարեան

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ