Այս տարի լրանում է Իրանի Իսլամական Յեղափոխութեան յաղթանակի 42-րդ տարեդարձը։ Այդ իսկ առիթով, Կիրակի՝ յունւար 31-ի առաւօտեան (12 Բահման), Իսլ. յեղափոխութեան առաջնորդ՝ լուսահոգի Էմամ Խոմէյնիի Իրան վերադարձի առիթով, Թեհրանի հայոց թեմի պատւիրակութիւնը, ընկերակցութեամբ Արժ․ Տ․ Մեսրոպ Քհնյ․ Ռատթէոսեանի եւ Արժ․ Տ․ Վրթանէս Քհնյ․ Բաբախանեանի, ի շարս միւս կրօնական համայնքների, իր յարգանքի տուրքը մատուցեց Էմամ Խոմէյնիին, մեծարելով նրա յիշատակը։
Ամէն տարի Մեծ պահքից 15 օր առաջ յիշատակւում է Ս. Սարգսի տօնը։ Սուրբ Սարգիսը պատկանում է սրբոց այն փաղանգին, որոնք Սուրբ Առաքեալների շրջանից սկսեալ մինչեւ 5-րդ դար իրենց հաւատքով եւ արեամբ վկայել են Քրիստոսին եւ ամփոփւել են հայրենի հողում։
Այս տարի տօնը համընկնում էր յունւարի 30-ին։ Այդ իսկ առիթով Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի նախագահութեամբ Սուրբ Սարգիս Մայր տաճարում մատուցւեց Սուրբ եւ Անմահ պատարագ ձեռամբ Արժ. Տ. Սարգիս Քհնյ. Խոսրովեանի։
Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով երկար ժամանակ դադարից յետոյ, երէկ՝ յունւարի 29-ին գումարւեց Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը:
Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան սրահում առաւօտեան ժամը 9-ին մեկնարկած հերթական նիստը իր աշխատանքը սկսեց նախագահութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, եւ ատենապետութեամբ՝ Վահիկ Աղաքեանի: 26 պատգամաւորների ներկայութեամբ եւ ընթացքում յաւելում արձանագրող ժողովի նիստը սկսւեց Տէրունական աղօթքով եւ Արցախում զոհւած ազատամարտիկների յիշատակին մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ: Նիստին մասնակցել էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի անդամներ:
Ուրբաթ 29 Յունւար 2021-ի երեկոյեան Ամերիկա հաստատւած միջ-եկեղեցական, քրիստոնէական խմբակցութեան «Ղուկաս 10» -կազմակերպութեամբ տեղի ունեցաւ միջ-յարանւանական առ ցանց մի հանդիպում, որին յատուկ կերպով հրաւիրւած էր թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։
Հանդիպման սկիզբը մասնակիցները յատուկ ջերմութեամբ ողջունեցին Սեպուհ Սրբազանին եւ շնորհակալութիւն յայտնեցին իր մասնակցութեան համար։ Այս հանգրւանին Սեպուհ Սրբազանը իր կարգին ողջունեց բոլորին եւ ի միջի այլոց ասաց.«Ինձ իմ տան մէջ եւ հարազատներով շրջապատւած եմ զգում. բարեկամ-բարեկամուհիներ, որոնցից շատերին եօթանասունական եւ ութսունական թւականներից ծանօթ եմ եւ միասին գործակցել ենք. շնորհակալութիւն այս գեղեցիկ առիթի համար»։
Այսու յայտնում ենք Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդին, որ յառաջիկայ շաբաթ յունւարի 30-ին Ս․ Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնն է: Յայտնենք, որ Ս. Սարգիս Զօրավարի տօնը համընկնում է Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնին: Ուստի այս առիթով շաբաթ 30 յունւար 2021-ին տեղի է ունենալու Ս. եւ Անմահ պատարագ Ս. Սարգիս եկեղեցում։
Ա.- ՊԱՀՔՆ ՈՒ ՊԱՀԵՑՈՂՈՒԹԻՒՆԸ
Պահքը Տիեզերական երեւոյթ է, աշխարհի բոլոր կրօնները յատուկ կարեւորութեամբ պահում են պահքը, անշուշտ իւրաքանչիւր կրօն իրեն յատուկ ձեւով ու ազգագրական սովորութիւններով։
Քրիստոնէութիւնը, հետեւութեամբ Քրիստոսի ուսուցումներին, յատուկ տեղ է տւած պահեցողութեան. աւելին, պահքը անբաժան մաս է դարձրել իր Աստւածապաշտական կեանքին եւ պահեցողութեան յատուկ շարականներով, աղօթքներով, մաղթանքներով իր կեանքը առաւելագոյն չափով մօտեցնում է Աստծուն։
Երեքշաբթի՝ թւականիս յունւարի 19-ին ԻԻ Քաղխորհրդի հրաւէրով կենտրոնի ժողովասրահում գումարւեց խորհրդակցական հանդիպում, Դուլաբի գերեզմանատնում քաղաքապետարանի կողմից գործադրւած աշխատանքներից զեկոյց ներկայացնելու նպատակով:
Ազգային առաջնորդարանի կողմից իրենց մասնակցութիւնը բերեցին՝ ԻԻ խորհրդարանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, նոյն խորհրդի անդամ եւ զոյգ գերեզմանատների վարչութեան հետ կապ՝ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանը եւ նախկին շրջանի Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը:
Երեքշաբթի՝ 2021 թւականի յունւարի 19-ի, կէսօրին Իրանի դպրոցների նորոգման ծրագրաւորման կազմակերպութեան ու Դպրոցաշէն բարերարների համայնքի ներկայացուցիչները Ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպեցին Թ.Հ.Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների հետ։
2021 թւականի յունւարի 18-ին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը հանդիպեց Թեհրանի նահանգային խորհրդի նախագահ եւ Թեհրանի Իսլամական քաղխորհրդի անդամ՝ Էլհամ Ֆախարին, քաղխորհրդի գործադիր հարցերի տեղակալ՝ պրն. Բաշարիէին եւ Թեհրան նահանգի քաղխորհրդի կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնների հարցերով նախագահի խորհրդատու՝ պրն. Արմէն Նազարեանին:
2021 թւականի յունւարի 18-ին Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօնների առիթով Ազգային առաջնորդարան այցելեցին Իրանի Իսլամական Մշակոյթի եւ Առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան մշակութային աշխատանքների եւ միութիւնների բաժնի պետ՝ դոկտ. Ֆէրէյդունին եւ նոյն նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերի տնօրէն՝ Սէյէդ Մոջթաբահ Միր Դեհղանը: Ազգային առաջնորդարանի դահլիճում Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամաեանը, նոյն խորհրդի ներկայացուցիչների ընկերկացութեամբ ընդունեց պատւիրակութեանը։