Կիրակի՝ թւականիս փետրւարի 21-ին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ եւ ազգային գերեզմանատների հետ կապ՝ պրն. Ռաֆիկ Մելիք սէթեանը հանդիպեց ԻԻ հանրապետութիւնում Լեհաստանի դեսպանատան առաջին խորհրդատու՝ Վոյչէխ Օնոլթին եւ երկրորդ քարտուղար եւ քաղաքական խնդիրների պատասխանատու՝ Քամիլ Վիժբինիսքիի եւ մշակոյթի տարածման եւ մամուլի գործով օգնական՝ Թարանէ Քաբոլիի հետ:
Կիրակի, թւականիս փետրւարի 21-ին, ի հետեւումն՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. վեհափառ հայրապետի թելադրութեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ ս. եւ անմահ պատարագի կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն՝ Հոգելոյս Տ. Մեղրիկ Եպս. Բարիքեանի մահւան քառասունօրեակի առիթով:
Հոգեհանգստան արարողութիւն եւս կատարւեց Արցախեան գոյամարտի ընթացքին յաւերժի հերոս դարձած իրանահայ հայրեիքի պաշտպան՝ Աւետիս Պուլուզեանի հոգւոյ հանգստեան համար։
Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում, կրօնական արարողութիւնը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։ Պատարագիչն էր Արժ․ Տ․ Սահակ Քհնյ․ Խոսրովեանը։
Կիրակի, թւականիս փետրւարի 21-ին ի հետեւումն՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. վեհափառ հայրապետի թելադրութեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում, յաւարտ ս. եւ անմահ պատարագի կատարւելու է հոգեհանգստեան արարողութիւն՝
Հոգելոյս Տ. ՄԵՂՐԻԿ ԵՊՍ. ԲԱՐԻՔԵԱՆ-Ի
մահւան քառասունօրեակի առիթով:
2021 թւականի փետրւարի 16-ի երեկոյեան գումարւեց 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի յանձնաժողովների նիստը:
Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նորակառոյց սրահում երեկոյեան ժամը 5-ին մեկնարկած նիստը իր աշխատանքը սկսեց ատենապետութեամբ՝ Ժոզէֆ Մեհրաբեանի:
Հայոց ազգային «Արաքս» դպրոցից տեղեկացել ենք, որ երկուշաբթի՝ կէս գիշերը անց դպրոցում հրդեհ է բռնկւել:
Փետրւարի 16-ին, Ժամը 00:35-ին ակտիւացել է դպրոցի հրդեհային ազդանշանի համակարգը եւ միաժամանակ հեռախօսային ազդանշանով տեղեկացւել է դպրոցի տեսչուհի Անի Մանուկեանը: Տեսչուհին դպրոցի պահակի հետ կապ հաստատելով տեղեկացել է իրավիճակի մասին եւ ժամը 00:38-ին հրշէջ կայանին կանչ է գրանցել: Նա անմիջապէս տեղեկացրել է նաեւ դպրոցի ծնողական խորհրդի նախագահ՝ Վիգէն Մակարեանին, ով իր հերթին տեղեկացրել է ծնողական խորհրդի անդամ՝ Արմոնդ Միրզախանեանին:
Դէպքից րոպէներ անց դպրոց են հասել հրշէջները, տեսչուհին եւ ծնողականա խորհրդի անդամները եւ վերահսկւել է իրավիճակը:
Այս տարի եւս Թեհրանի բոլոր եկեղեցիներում սկսւեց մեծ պահքի շրջանի «Հսկում»-ի եւ «Արեւագալ»-ի արարողութիւնները:
Երկուշաբթիից ուրբաթ օրերի ժամանակահատւածում երեկոյեան ժամը 5-ին, տեղի կունենայ խաղաղական ժամերգութիւն։
Չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին առաւօտեան ժամը 9-ին կը կատարւի Արեւագալի արարողութիւն եւ երեկոյեան խաղաղական ժամերգոթեանը կյաջորդի հանգստան ժամերգութեանը։
Ուստի հակիրճ տեղեկութիւն կը փոխանցենք Արեւագլի ժամերգութեան մասին։
Երեքշաբթի, փետրւարի 9-ին, ԻԻՀ խորհրդարանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանի այցը, հայոց ազգային «Թունեան» տարր. «Թունեան-Թովմասեան» դպրոցներ: Կրթական խորհրդի ատենապետի և անդամների ուղեկցութեամբ պատգամաւորը այցելել է գրեթէ բոլոր հայկական դպրոցները և մանկապարտէզները, մտերմիկ զրոյցների արդիւնքում հնարաւորութիւն է ունեցել աւելի մօտիկից ծանօթանալու առկայ խնդիրներին ու հարցերին:
Թւականիս փետրւարի 4-ին «Արտակ Մանուկեան» թանգարանի տնօրինութիւնը հիւրընկալեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանին եւ դեսպանատան աշխատակազմին: Պրն. Դեսպանը թանգարան էր այցելեց մօտիկից դիտելու Արւեստագէտ՝ Արսէն Յակոբանի երկաթէ թափոններից պատրաստւած արւեստի նմուշները:
Կիրակի, 14 փետրւար 2021 թւականի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ պրն. Ժոզէք Մեհրաբեանի։
Հանդիպումը առիթ եղաւ խօսելու պատգամաւորական ժողովի վերջերս գումարւած նիստին կապւած հարցերի, ինչպէս նաեւ մեր ազգային եկեղեցական կեանքը յուզող կրթական, առողջապահական եւ ընկերային հարցերի մասին։
Շաբաթ՝ թւականիս փետրւարի 13-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում ըստ եկեղեցական աւանդութեան կատարւեց Տեառնընդառաջի նախատօնակի արարողութիւնը։
Ս. Սարգիս Մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ` Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։ Սրբազան Հայրը ակնարկելով քառասունօրեայ Տիրոջ տաճար ընծայման եւ Սիմէոն Ծերունու կողմից գգւելու պատմութեանը, ասաց որ եկեղեցու հայրերի տնօրինումով այսօր մեր զաւակները եւս ընծայւելով ստանում են Աստւածային օրհնութիւնը։ Սրբազան Հայրը գնահատելով իրենց նորածիններին եւ մանուկներին եկեղեցու օրւայ արարողութեանը մասնակից դարձնելու համար, յաւելեց որ նրանք իրենց մանուկներով հանդերձ եկել են Տիրոջն ընդառաջ Նրա օրհնութեանը արժանանալու համար։ Ապա հաստատելով այն իրողութեանը` որ շատ մայրեր երկրում տիրող համաճարակի բերումով չեն կարողացել մասնակից դարձնել իրենց մանուկները, ազգի հարստութիւնը համարւող բոլոր մանուկների համար հայցեց Աստծու օրհնութիւնը եւ շեշտեց նրանք են որ պիտի ժառանգեն իրենց պապերից կտակւած եկեղեցին եւ շնորհազարդւելով Աստծու կողմից, պահպանեն իրենց վստահւած հոգեւոր հարստութեանը։