ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 08 Մարտի 2021;
ԻԲ օր Մեծի Պահոց

Երեքշաբթի 09 Մարտի 2021;
ԻԳ օր Մեծի Պահոց

Չորեքշաբթի 10 Մարտի 2021;
ԻԴ օր Մեծի Պահոց։ Միջինք։

Հինգշաբթի 11 Մարտի 2021;
ԻԵ օր Մեծի Պահոց

Ուրբաթ 12 Մարտի 2021;
ԻԶ օր Մեծի Պահոց

Շաբաթ 13 Մարտի 2021;
ԻԷ օր Մեծի Պահոց: Սրբոց Մանկանցն քառասնից որք ի Սեբաստիա կատարեցան

Կիրակի 14 Մարտի 2021;
Ե Կիր. Քառասնորդական Պահոց (Դատաւորին)

Երկուշաբթի 15 Մարտի 2021;
ԻԹ օր Մեծի Պահոց

Երեքշաբթի 16 Մարտի 2021;
Լ օր Մեծի Պահոց

Չորեքշաբթի 17 Մարտի 2021;
ԼԱ օր Մեծի Պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Գումարւեց Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով երկար ժամանակ դադարից յետոյ, երէկ՝ յունւարի 29-ին գումարւեց Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը:

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան սրահում առաւօտեան ժամը 9-ին մեկնարկած հերթական նիստը իր աշխատանքը սկսեց նախագահութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, եւ ատենապետութեամբ՝ Վահիկ Աղաքեանի: 26 պատգամաւորների ներկայութեամբ եւ ընթացքում յաւելում արձանագրող ժողովի նիստը սկսւեց Տէրունական աղօթքով եւ Արցախում զոհւած ազատամարտիկների յիշատակին մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ: Նիստին մասնակցել էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի անդամներ:

Նիստի սկզբում թեմակալ առաջնորդը անդրադառնալով կորոնավիրուսի հետեւանքով ժողովի երկար ժամանակ չկայացման մասին, կարեւորութեամբ ընդգծեց, որ այս ժամանակահատւածում, սակայն ազգային իշխանութեան ներկայացուցիչները, մարմինները եւ կառոյցները ըստ կարելւոյն չեն զլացել համայնքային հարցերին վերահասութիւնը: Սրբազան Հայրը անդրադառնալով համայնքում տիրող նիւթական ծանր պայմաններին, ընդգծեց, որ ամէն գնով թէ՛ դպրոցները ապահովւեցին անհրաժեշտ ախտահանող նիւթերով, եւ թէ՛ կազմւեց շտաբներ՝ հարցերի կարգաւորման համար: Թեմակալ առաջնորդը կարեւորութեամբ անդրադարձաւ նաեւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան թէ՛ ժամանակի պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի, եւ թէ՛ ներկայիս պատգամաւոր Արա Շահվերդեանի անխոնջ ջանքերին այս ուղղութեամբ:

Սրբազան Հայրը նշեց, որ այս օրերին համայնքի բարերարները եւս ցուցաբերեցին օժանդակութիւններ, նշելով, որ այս ճգնաժամային պայմաններում ժողովրդին յոյս ներշնչելու եւ նրանց կապը հոգեւոր արժէքների հետ պահպանելու նպատակով Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախումբը ձայնագրում էր կրօնական բոլոր արարողութիւնները, ի մասնաւորի՝ Ս. Սարգիս եկեղեցում, նաեւ տարբեր առիթներով ժողովրդի յուսադրող իր պատգամները եւ վիրտուալ միջոցով տարածում համայնքում: Թեմակալ առաջնորդը անդրադարձաւ Արցախեան պատերազմի արհաւիրքին եւ յաջորդած դէպքերին, որը վիրաւորեց հայ ժողովրդի արժանապատւութիւնը, սակայն կարեւորեց այս ճգնաժամային պայմաններում չյուսահատւելու անհրաժեշտութիւնը:

Իր ելոյթի ընթացքում Սրբազան Հայրը ընդգծեց, որ համայնքային այս պայմաններում անթոյլատրելի է համայնքում ճանաչւած անձինք կամ Պատգամաւորական ժողովի որեւէ անդամ անստոյգ տեղեկութիւններ փոխանցի եւ կարեւորեց տեղեկութիւնները համայնքում տարածելուց առաջ, անհրաժեշտ է այն համադրել Պատգամաւորական ժողովի դիւանի եւ պատկան մարմինների հետ, որպէսզի զրպարտութեան բնոյթ չկրի:
Ապա, ժողովի դիւանը ընթերցեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդից ստացւած նամակները, եւ ունկնդրեց Կրօնական խորհրդի մէկուկէսամեայ համապարփակ զեկոյցը, որը ընթերցեց Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, որից յետոյ պատգամաւորներին առիթ տրւեց հարցումների:

Ժողովի ընթացքում Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը իր ելոյթում անդրադարձաւ կորոնավիրուսի հետեւանքով տիրող ֆինանսական ճգնաժամի մասին, որը իրապէս իր ազդեցութիւնն է թողել նախատեսւած մի շարք աշխատանքների իրականացման համար, որի հետեւանքով Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը իւրաքնաչիւր ամիս հսկայական բացի դիմաց է կանգնում, եւ յաւելեց, որ ֆինանսական ճգնաժամը մեղմացնելու համար Թեմական խորհուրդը նոր առաջարկութիւններ է մշակել:

Յաջորդ օրակարգով ժողովը ունկնդրեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի մէկ ու կէս ամեայ զեկոյցը՝ բարոյական, նիւթական, կրթական, կիսաւարտ շինարարական աշխատանքների եւ վաճառւած կալւածների, կորոնավիրուսի դէմ համայնքում կատարւած բազմաոլորտ աշխատանքների եւ ցուցաբերւած օգնութիւնների մասին: Նիւթական զեկոյցը ընթերցեց Սուրէն Քեշիշեանը, իսկ բարոյական զեկոյցը՝ Վահէ Թարոյեանը:

Թեմական խորհրդի զեկոյցները ունկնդրելուց յետոյ պատգամաւորները առաջադրեցին իրենց հարցումները եւ բուռն քննարկումներ անցկացրին, ի մասնաւորի՝ կրթական ու նիւթական ոլորտներում, ներկայացնելով առաջարկութիւններ կրթական ոլորտը բարելաւելու եւ համայնքի նիւթական վիճակը կարգաւորելու համար մնայուն նիւթական աղբիւրների անհրաժեշտութեան մասին, որոնց առկայութեան դէպքում աւելի սահուն է ընթանալու համայնքնային հարցերը եւ չի տուժելու աշխատանքները: Նաեւ որոշւեց, որ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը ժամանակին ներկայացնի իրանական 1400 թւականի նախահաշիւը, որը քննարկւի պատգամաւորների կողմից:

Ժողովը աւարտւեց կ. յ. ժամը 3-ին:

Լուրը՝ «Ալիք»-ից

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com