Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԿՐՕՆԱԿԱՆ ԵՒ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆԴԻՊՈՒՄ

 

Թւականիս դեկտեմբերի 30-ի առաւօտեան, Ազգային առաջնորդարանի դահլիճում Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Արք․ ՍարգսեանՍ րբազան Հօր գլխաւորութեամբ կայացաւ Կրօնական խորհրդի նիստը, որին մասնակցեցին քահանայից դասը եւ եկեղեցական խորհուրդների ատենապետները։

Սրբազան Հայրը սկզբում գոհութիւն յայտնեց Աստծուն եկեղեցու պաշտօնեաների համատեղ հանդիպման համար՝ բոլորին համարելով միեւնոյն ընտանիքի անդամներ։ Նա յաւելեց լիայոյս ենք բոլորս միասին վերանորոգ հաւատքով սկսել գալիք 2021 թւականը․ նաեւ կարեւորեց մեռելոցի արարողութեան հանգստարանում մատուցւող Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ հոգեհանգստեան արարողութիւնները՝ որոնց միջոցով աղօթք է բարձրանում առ Աստւած ազգիս՝ յատկապէս Արցախեան պատերազմում նահատակւած եւ համաճարակից զոհւածների հոգու հանգստան համար։

Թեմակալ առաջնորդը համայնքիս յորդորեց հաւաքաբար, տօնական օրերին աղօթել Հայրենիքում եւ Արցախում այրիացած կանանց եւ բազում որբացած հայորդիների մխիթարութեան համար, սատարելով նիւթական միջոցներով, որպէսզի Սրբազան Հօր միջոցով առձեռն փոխանցւի Արցախի Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․Պարգեւ Սրբազան Արք․ Մարտիրոսեանին։ Ապա իր հայրական թելադրումով քաջալերեց համաճարակից գոյացած անձկութեան պահերը իմաստաւորել Աստւածաշնչի ընթերցմամբ, աղօթքով եւ ինքնազարգացմամբ ու Պօղոս առաքեալի բառերով, Քրիստոսի ընկալումով նորոգւել, եւ վերանորոգւած դիմաւորել նոր տարին եւ Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները։

Եկեղեցական եւ կրօնական արարողութիւնների ոլորտում, որոշում ընդունւեց համաճարակի պատճառով բացառւում է «Տնօրհնէքի արարողութիւն»-ը եւ քայանայից այցելութիւնները։ Առաջարկւեց նաեւ որ Ս․Ծննդեան պատարագի աւարտին Առաջնորդարանի դահլիճում քահանայ հայրերի ընկերակցութեամբ կը կատարի Տնօրհնէքի աւանդական արարողութիւն՝ որի տեսագիրը կսփռւի համացանցով։

Աստւածայայտնութեան օրը, ջրօրհնեաց արարողութեան աւարտին, օրհնւած ջուրը եկեղեցու բակում կըբաժանւի յատուկ սրւակներով: Ուրբաթ առաւօտեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում յընթացս Պատարագի կընթերցւի Առաջնորդ Սրբազան Հօր Պատգամը, յունւարի 17-ին մեր բոլոր եկեղեցիներում ընթերցւելու է Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա․ Հայրապետի կոնդակը՝ որով 2021 տարին հռչակել է «Արցախի տարի»։


Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ