ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու առ ի գիտութիւն յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ այս օրերի բացառիկ երեւոյթների՝ պսակաձեւ ժահրի – քորոնայի - Արցախեան տխուր իրադարձութիւնների պատճառով, Դեկտեմբեր 31-ի կէսգիշերւայ պատարագը բացառապէս, այս տարի, տեղի պիտի չունենայ։ Նոր տարւայ առիթով 2021 Յունւարի 1-ի առաւօտեան ժամը 10։30-ին Թեհրանի մեր եկեղեցիներում ի բացառեալ Ս. Գէորգ եկեղեցի, տեղի է ունենալու հանդիսաւոր Ս. պատարագ։

Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնի առիթով երեքշաբթի Յունւար 5-ին Ճրագալոյցի արարողութիւնը սկսւելու է կէսօրից յետոյ ժամը 4-ին իսկ Ս. պատարագը ժամը 5-ին։
Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնի առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում Ս. եւ անմահ պատարագ է մատուցւելու չորեքշաբթի 6 Յունւար 2021-ի առաւօտեան եւ պատարագի աւարտին էլ՝ Քրիստոսի Ս. Մկրտութիւնը խորհրդանշող Ջրօրհնէքի հանդիսաւոր արարողութիւնը։

Յունւար 7-ին մեռելոցի առիթով Ս. եւ անմահ պատարագ է մատուցւելու Բուրաստանի Ս. Ստեփանոս մատռան մէջ իսկ պատարագի աւարտին հոգեհանգստեան յատուկ արարողութիւն հայոց ազգի համայն ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար։
Յայտնենք, որ այս տարի եւս յատուկ բծախնդրութեամբ եւ ուշադրութեամբ պատրաստւել են նշխարներ եւ եկեղեցիների եկեղեցական խորհուրդների միջոցաւ պիտի կարողանաք ստանալ։

Տօնական այս օրերի առիթով մեր թելադրութիւնն է մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ զգուշութեամբ շարժւեն, խուսափեն հաւաքներից եւ հնարաւորութեան սահմաններում լինեն զգօն եւ պահեն այն թելադրութիւնները, որոնք պատկան իշխանութիւնից տրւում են։
Այս առիթով, մի անգամ եւս, մաղթում ենք բոլորիդ բարի տարեվերջ եւ շնորհաւոր ու աստւածային օրհնութիւններով լեցուն տարի։

Շնորհաւոր նոր տարի եւ Ս. Ծնունդ
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս. Ամէն։

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

28 Դեկտեմբեր 2020
Թեհրան

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com