Երեքշաբթի, 26 դեկտեմբեր 2017-ի երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Թեհրանի եկեղեցիների ծխական ժողովրդի հետ հանդիպելու շարանում, հանդիպեց Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցու ծխական ժողովրդի հետ։
Սարկաւագութիւնը ըստ էութեան սերտօրէն առնչւած է ծառայութեան եւ յաճախ իբրեւ հոմանիշներ են օգտագործւում:
Իրանահայ անւանի գործարար-արհեստաւոր Զոհրաբ Պօղոսեանի գործունէութեան 55-ամեակը նշւեց իրանահայ Արհեստաւորների միութեան յարկի տակ: Միջոցառումը, որը տեղի ունեցաւ երեքշաբթի, 26 դեկտեմբերին, կազմակերպւել էր Իրան-Հայաստան առեւտրի պալատի նախագահ՝ Հերւիկ Եարիջանեանի անմիջական մասնակցութեամբ:
Այսու կարեւորութեամբ յայտարարում ենք թեհրանահայ մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ տօնական օրերի ժամանակացոյցը հետեւեալ կարգով ընթանալու է.-
Ուսումնադաստիարակչութեան նախարար Սէյէդ Մոհամմադ Բահթային Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, երեքշաբթի՝ դեկտ. 26-ի առաւօտեան այցելել է Թեհրանի «Արաքս» ազգային աղջ. դպրոց:
Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդի եւ Ամանորի առիթով Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այցելել է հայ նահատակներ Էդւին Շահմիրեանի եւ Ժորժ Քեշիշ Յարութիւնեանների ընտանիքներին:
Իրանի Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորները շնորհակալագրով ողջունել են հանրապետութեան նախագահի կատարած այցը հայ նահատակների ընտանիքներին:
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 5 Յունւար 2018-ին յետ միջօրէի ժամը 4-ին Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Ճրագալոյցի տօնին առիթով հանդիսաւոր արարողութիւններ են մատուցւելու Թեհրանի բոլոր մեր եկեղեցիներում:
Երեքշաբթի, դեկտեմբերի 26-ի առաւօտեան, Թեհրանի քաղխորհրդի հրաւէրով Թ.Հ.Թ. Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի գլխաւորած պատւիրակութիւնը, որի կազմում էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը, տկն. Արմինէ Սեթխանեանը և պրն. Զօրիկ Կարապետեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ պրն. Գէորգ Վարդանեանը եւ Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը, և Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապի թղթակիցը, այցելեցին Թեհրանի քաղխորհուրդի շէնք, որտեղ ներկայ գտնւեցին քաղխորհրդի հերթական՝ 33-րդ նիստին:
Նոր Տարւայ առիթով Առաջնորդարանն արձակ է՝