Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«Յ. Թովմասեան» աղջ. Դպրոցի Աւարտական Վկայականների Բաշխման Տօնահանդէս

Ուրբաթ, նոյեմբերի 17-ի երեկոյեան ժամը 6:30-ին տեղի ունեցաւ «Յ. Թովմասեան» աղջ. միջնակարգ դպրոցի վկայականների բաշխման տօնահանդէսը:

Տօնահանդէսին, որպէս պատւաւոր հիւրեր ներկայ էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Պատգամաւորական ժողովի նախագահ պրն. Ժոզէֆ Մեհրաբեանը, ինչպէս նաեւ պատկան դպրոցի տեսչութիւնը, ուսուցիչները, ծնողական խորհուրդը, աշակերտներն ու ծնողները:

-Հնչեց Տէրունական աղօթքը, ներկաները յոտնկայս ողջունեցին ելոյթի սկիզբը: Ապա դպրոցի շրջանաւարտ Փրեդիթա Ղարիբեանը, որպէս ելոյթի խօսնակ բեմ հրաւիրեց դպրոցի փոխտեսչուհի, հանդէսի կազմակերպիչ՝ տկն. Արսինէ Բոնիադեանին, ով իր բարիգալստեան գեղեցիկ խօսքով ողջունեց ներկաներին եւ աշակերտներին, բարի երթ մաղթեց դէպի կեանքի աւելի մեծ ասպարէզ՝ համալսարանական շրջան եւ բարձրագոյն գիտելիքների օղակ:

- Խօսնակը՝ Փրեդիթա Ղարիբեանը, այս հատւածում դպրոցական կեանքի անգնահատելիութիւնը շօշափեց, որ չկայ աւելի թանկ եւ քաղցր բան, քան այս անկրկնելի 12 տարիները, որ պէտք է ընդմիշտ թողնեն մանկութեան եւ դպրոցական անհոգ շրջանը, որոնք քիչ անց իրենց համար արդէն պիտի յուշ դառնայ:

Այս խօսքերի ամփոփումը արտայայտւեց Նարէ Սարգսեանը, դաշնամուրի հնչիւնների ներքոյ, որը հնչեցրեց Նազելի Այւազեանը:

Ապա գեղարւեստական բաժնում մեղեդիների հնչիւնների ներքոյ եղան պարի կատարում՝ Առնիս Առաքելեանի եւ երգի կատարում՝ Էմիլիա Յարութիւնեանի միջոցով:

-Խօսնակը այս հատւածում անդրադառնալով աշակերտի հիմնական աշխատանքի մասին, որ համարւում է «սովորել եւ միայն սովորել» ու ձգտել հնարաւորինիս չափ շատ գիտելիքներ կուտակել, որովհետեւ հասարակական լուրջ հոսանքները նաեւ մարդկային երջանկութիւնը, այնտեղ են, ուր գիտելիքն է եղել:

Ապա բեմ հրաւիրւեց դպրոցի վաստակաւոր ուսուցչուհի տկն. Աղաւնի Մինասեանը, ով իր հոգատար երանգով բարի երթ եւ կանաչ ճանապարհ մաղթեց սիրելի շրջանաւարտներին եւ յիշեցրեց, որ դո՛ւք էք մեր համայնքի ապագան, ձե՛ր մարդկային որակներով եւ մասնագիտական կարողութիւններով, ստեղծարար գիտելիքներով ու նւիրւածութեամբ ընտրէք կեանքի ճիշտ ուղի, զինւէք գիտութեան ու հաւատքի հզօր զէնքերով, որպէսզի կեանքում ձեր արժանի տեղը գրաւէք ու պիտանի անհատ դառնաք հասարակութեան համար:

-Ելոյթի յաջորդ բաժնում կրկին գովերգում էին գիտելիքի ուժը, որը զինւած մարդը անպարտելի է դառնում: Այստեղ տեղի ունեցաւ գեղարւեստական բաժ-նի կատարումներ. երգի՝ Փիւնիկ Խոդավերդեանի, ասմունքի՝ Ալին Քեշիշեանի, պարի՝ Լիա Խաչիկեանի, կրկին երգի՝ Ամարաս Մեհրաբեանի կատարումնե-րով:

- Այս փուլում խօսք յղւեց խելքի եւ խելացի մարդու մասին, որը աստիճանաբար մեծ թիւ են կազմում այն մարդիկ, որոնց աշխատանքի մէջ խելքի գործօնը յոյժ դերակատար է:

Աշակերտական խօսք հնչեցրեց Քարին Զոհրաբեանը, ով ափսոսանք յայտնեց մանկութեան օրերը, եւ դպրոցական շրջանը աւարտելու համար, այն օրերը, որոնք գնացին ու յետ չեն գալու, իսկ հիմա իրենց սպասում է աւելի լուրջ եւ պատասխանատու շրջան:

Վերջում բոլոր շրջանաւարտները միասնութեան երգը հնչեցրեցին, որը ներկաներին ինչ-որ աշխոյժ տրամադրութիւն փոխանցեց: Դպրոցի տեսչուհի Սաթօ Խաչատրեանը բեմ հրաւիրւեց օրւայ առթիւ իր մայրական բարեմաղթանքները եւ բարի երթը ուղղելու աշակերտուհիներին, որոնց այնքան գուրգուրանքով պահել եւ հասցրել էր աւարտին: Նրա սրտից ելած խօսքերը յոյժ ազդեցութիւն թողեցին բոլոր ներկաների վրայ, ի մասնաւորի՝ շրջանաւարտների:

Որպէս վերջաբան, Սրբազան Հայր Աշգարեանը հրաւիրւեց բեմ, թէ՛ իր հայրական օրհնանքը տալու եւ թէ՛ վկայականների բաշխման արարողութեանը մասնակցելու: Հարկ է յիշել, որ դպրոցս իր գերազանց շրջանաւարտների, ինչպէս նաեւ ուսումնական 1396 տարւայ համալսարանի մուտքի աչքառու ցանկը ունէր, որը ստորեւ ներկայացւում է.

1-Քարին Զոհրաբեան՝ 14-րդ տեղ Թեհրանի Շարիաթի Պետ. համալսարան

2-Նարէ Սարգսեան՝ 26-րդ տեղ Թեհրանի Շարիաթի Պետ. համալսարան

3- Ագաթա Ագրուզ 4760-րդ տեղ Թեհրանի Շարիաթի Պետ. համալսարան

4-Առնիս Առաքելեան՝ Պետ.՝ Վալիասր 

5- Նազելի Զամանեան՝ Պետական՝ Ղազւին

6- Նազելի Այւազ՝  Պետական՝ Ղազւին

7- Սինտիա Ղադիմեան՝ Պետական՝  Ղազւին

8- Վենեսա Բաբումեան՝ Պետական՝ Քարաջ

9- Էլին Սաֆարեան՝ Թեհրանի Ազատ համալսարան՝ Սամա

10- Փրենի Քեշիշի՝ Թեհրանի Ազատ համալսարան՝ Սամա

11- Էլմիրա Յարութիւնեան՝ Թեհրանի Ազատ համալսարան՝ Սամա

12- Ագափէ Մահմուդի՝ Հայաստանի Եւրոպական կրթական տարածաշրջանային համալսարան:

Որպէս վերջին ակորդ աշակերտուհիները երգեցին «Վերջին զանգ» երգը վառւող կրակայրիչների ներքոյ, որ բաւական յուզիչ տպաւորութիւն  գործեց:

Վերջում ծնողական խորհրդի կողմից համեստ հիւրասիրութիւն էր կազմակերպւել՝ աշակերտների եւ բարձրաստիճան հիւրերի համար, որոնք ըստ պատշաճի հիւրասիրւեցին:

Զեկուցեց «Յ. Թովմասեան» աղջ. դպրոցի ուսուցչուհի՝ 

ՔԼԱՐԻՍ ՄՈՒՐԱԴԵԱՆԸ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ