Իրանի սիմֆոնիկ նւագախումբը եւ Քորալ երգչախումբը գլխաւորութեամբ Անուշիրաւան Ռոհանիի եւ Ռազմիկ Օհանեանի, կատարումներով են հանդէս եկել Իտալիայի մայրաքաղաք՝ Հռոմում:
Խոր ցասումով ու մեծ վրդովմունքով լսեցինք Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Երուսաղէմ քաղաքի կապակցութեամբ եւ իր երկրի դեսպանատունը այնտեղ փոխադրելու մասին:
Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբը որը նշանակւել է Թ.Հ.Թ.Թեմական խորհրդի կողմից, իր ստանձնած պարտականութիւնների մէջ է ներառում կատարել այն ինչ իր ուժերի մէջ է:
«Արտակ Մանուկեան» թանգարանը 2017 թւականի նոյեմբեր ամսւայ ընթացքին ընդունել է շուրջ 170 այցելուներ, որոնցից կարելի է նշել՝
Այսու յայտնում ենք Թեհրանի հաւատացեալ մեր ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երկուշաբթի 11 դեկտեմբեր 2017-ի տօնն է Ս. Մինասի: Ս. Մինասի տօնը համընկնում է Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Կիրակի, 3 դեկտեմբեր 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ռոստոմ ազգային դպրոցի ծնողական խորհուրդը, կրօնի ուսուցիչն ու Ս. Սարգիս եկեղեցու կիրակնօրեայ դպրոցի տեսուչը։
Երեքշաբթի, 5 դեկտեմբեր 2017-ի առաւօտեան, Անթիլիասի մայրավանքին մէջ –Լիբանան- բացումը կատարւելու է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր Ժողովին, որը գումարւում է չորս տարի մէկ։ Ժողովին նախագահելու է Ս. Աթոռիս հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսը։
Կիրակի դեկտեմբեր 3, 2017-ի առաւօտեան Ուկրայինայի դեսպանը, դեսպանատան աշխատակազմի հետ այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի, աղօթք հայցելու իրենց նահատակների հոգիների և ընդհանրապէս աշխարհի խաղաղութեան համար:
Ուրբաթ, դեկտեմբերի 1-ի երեկոյեան, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընկերակցութեամ Թեմական Խորհրդի երկու ատենապետների՝ պրն. Ռոբերթ Բէգլարեանի և Վարուժ Յովհաննիսեանի, ներկայ գտնւեց Հ.Մ. Սիփան Միութեան Ուսանողական Բաժանմունքի կողմից կազմակերպւած 2017-2018 տարեշրջանի համալսարան նորամուտ ուսանողների գնահատման ձեռնարկին:
Շաբաթ, դեկտեմբերի 2, 2017 թւի առաւօտեան, թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան-ի նախագահութեամբ, Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում, Թեհրանում ժողովրդական միջոցառումներից նկարահանող հայ լուսանկարիչների հետ: