Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՇՈՒՇԻ ԱՍՄՈՒՆՔԻ ՓԱՌԱՏՕՆԻ ԲԱՐԵՐԱՐ ՊՐՆ. ԱԼԷՔ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Կիրակի, 24 դեկտեմբեր 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Ազգային Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Լոս Անջելոսաբնակ ազգային բարերար եւ Շուշի Ասմունք փառատօնի բարերար Տէր եւ Տիկին Ալէք եւ Ալենուշ Բաղդասարեաններին։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց Բաղդասարեան ամուլին եւ իր ուրախութիւնը յայտնեց հանդիպման առիթով նրանց բարի կեցութիւն մաղթելով Թեհրանում։ Յայտնենք, որ պրն. Ալէք Բաղդասարեանը Միացեալ Նահանգների Արեւմտեան թեմի Ազգային վարչութեան անդամ է եւ միաժամանակ ամենամեայ Շուշի Ասմունքի փառատօնի բարերար։

Հանդիպումը առիթ եղաւ միասին զրուցելու միջ-գաղութային եւ ազգային-եկեղեցական այժմէական հարցերի շուրջ։

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ