Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 29 դեկտեմբեր 2017-ի առաւօտեան թեմիս նորաօծ քահանան՝ Արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր տաճարում մատուցանելու է իր անդրանիկ պատարագն ու տալու է իր քարոզը։

Օրւայ կրօնական արարողութեանց նախագահելու է թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ 

Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը

Սիրով հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին, որ ներկայ գտնւեն Ս. պատարագին ստանալու նորաօծ քահանայի օրհնութիւնները եւ լիցքաւորւելու քրիստոնէական իր հաւատքով։

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ