Շաբաթ դեկտեմբերի 16-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց պրն. Թովմաս Թովմասեանին:
Պրն. Թովմասեանը Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր Ժողովի կողմից ընտրւեց որպէս Կաթողիկոսութեան Կենտրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի անդամ, ներկայացնելով Թեհրանի Հայոց Թեմը:
Սրբազան հայրը շնորհաւորեց իր ընտրութիւնը, յաջողութիւն մաղթեց իր առաքելութեան մէջ և որոշ բացատրութիւններ տւեց պրն. Թովմասեանին Կաթողիկոսութեան և նրան կապւած մարմինների մասին, որից յետոյ նրանք զրուցեցին ազգային-եկեղեցական մեր կեանքի և Կենտրոնական Վարչութեան աշխատանքների մասին: