Ուրբաթ 26 յուլիս 2019 թւի առաւօտեան Թեհրանում կայացաւ Թեհրանի Տեղական ինքնակառավարման 5-րդ շրջանի ընտրութիւնը:
Ա. ՏԱՐԻ, թիւ 31, 28 Յուլիս, 2019
Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ Տաղաւար տօներից մէկն է Յիսուսի Այլակերպութիւնը կամ Պայծառակերպութիւնը, որ ժողովրդական բացատրութեամբ կոչւում է նաեւ Վարդավառ:
«Արարատ» Կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում լսել Կոմիտաս, այն էլ առաջին ձեռքից, ոչ բոլոր սերունդներին կարող է հասանելի թւալ: Մի քանի երնէկ նոյն բեմում:
«Տիգրանով իմ սերունդը իր խօսքն է խօսում նորոգ ու նորօրեայ մշակոյթի տաճարում: Առանց Տիգրանի՝ իմ սերունդը միայն համր ուխտաւոր էր լինելու»,- այսպէս է ասել Հրանտ Մատթէոսեանը Տիգրան Մանսուրեանի մասին:
Թւականիս 22 յուլիսի առաւօտան, Իսլամական Յարաբերութեանց եւ Մշակոյթի Կազմակերպութեան Զահրա աղօթքի դահլիճում կայացաւ, «Կրօնների Տեսանկիւնից Պատժամիջոցը, միջոց ընդդէմ համաշխարհային խաղաղութեան» վերնագրով համագումարը:
Հասաւ սպասւած պահը եւ Հայաստանի Պետական կամերային երգչախումբն իր հրաշալի կատարմամբ Թեհրանի «Վահդաթ» դահլիճում հնչեցրեց Կոմիտասի բացառիկ ու անկրկնելի երգն ու երաժշտութիւնը:
Երկուշաբթի 22 յուլիս 2019-ի առաւօտեան, հրաւէրովը թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ՝ Քրիստոնէական Դաստիարակութեան Գրասենեակի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանի, տեղի ունեցաւ Կրօնական Խորհրդի, Քահանայից Դասի եւ եկեղեցիների եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչների ժողով։
Կիրակի 21 յուլիս 2019-ի առաւօտեան, յաւարտ Ս. եւ անմահ պատարագի, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցաւ յատուկ հոգեհանգստեան արարողութիւն, 2009 թւականի 15 յուլիսին Թեհրան-Երեւան օդանաւային դժբախտ արկածին զոհ գնացած անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար։
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 28 Յուլիս 2019 Տօն է Այլակերպութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի (Վարդավառ): Այլակերպութեան տօնը մեր եկեղեցու հինգ մեծ տօներից է:
Ա. ՏԱՐԻ, թիւ 30, 21 Յուլիս, 2019
Այս Շաբաթ Հայ Եկեղեցին յիշատակեց Քրիստոսի 12 Առաքեալների տօնը: