Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ուխտագնացութիւն դէպի Արաք

Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն սրբեր՝ Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի կատարւեց թւականիս 11 եւ 12 յուլիս օրերի ընթացքին։

Թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ Արաքի այցելու հոգեւոր հովիւ՝ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի, 11 Յուլիսի առաւօտեան ժամանեց Արաք։

Սրբազան հօրը դիմաւորեցին արաքցիները. տեղի ունեցաւ աւանդական աղ ու հացի օրհնութիւն եւ կանոնական աղօթք ։

Յաջորդ օրը, առաւօտեան տեղի ունեցաւ սուրբ եւ անմահ պատարագ։ Օրւայ պատարագը մատուցեց առաջնորդ Սրբազան հայրը։ Պատարագիչ Սրբազան Հօր սպասարկում էին Արժ․ Տ․ Գրիգորիս Քհնյ․ Ներսէսեանը եւ Կիսասարկաւագ՝ Էդւիս Յունանեանը եւ դպուհի՝ Լիոդա Խոսրովեանը։ Սուրբ եւ անմահ պատարագին մասնակցում էին տեղի ժողովուրդն ու Թեհրանից եկեղեցիների յանձնախմբի կազմակերպութեամբ ուխտաւորներ, Փերիոյ Կրթասիրաց Միութեան անդամներ եւ Նոր Ջուղայից ժամանած ուխտաւորները, որոնք եկել էին հաղորդւելու օրւայ խորհրդով եւ թարգմանիչ ու հայոց մտքի լուսաւորիչ վարդապետներ՝ Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպի շնչով մի անգամ եւս լուսաւորւելու։

Առաջնորդ Սրբազան Հայրը յընթացս քարոզի, Սրբերի նկարագիրն ու վարքն ակնարկելով յիշեցրեց, որ հայ ժողովուրդը միշտ պէտք է իր երախտագիտական զգացումները յայտնի հայ գրերի գիւտարար՝ Ս. Մեսրոպ Մաշտոցին ու Ս. Սահակ հայրապետին, որոնք Աստւածաշունչը հայացնելով, պատճառ դարձան Աստծու հետ հայերէն խօսելուն։ Նաեւ ակնարկեց թէ նրանց մեծ սուրբ գործը հայ ժողովրդին ինքնուրոյնութիւն բաշխելով, փրկեց ձուլման եւ կործանման վտանգից։

Սրբազան հայրը նաեւ ուխտաւորներին յորդորեց իրենց կեանքում կարեւոր տեղ տալ Աստւածաշունչի եւ հայ գրքի ընթերցանութեան, որով վերանորոգած կը լինենք մեր ուխտը սուրբ թարգմանիչների հետ ու այսպիսով վառ կը պահենք նրանց խնկելի յիշատակը։ Սրբազան Հայրը հակիրճ բացատրութիւն տւեց նաև ուխտի եւ ուխտագնացութեան վերաբերեալ։

Ս. պատարագի երգեցողութիւնը կատարում էր ուխտագնացութիւնների երգչախումբը։

Օրւայ հոգեպարար արարողութիւնից յետոյ, ուխտաւոր հաւատացեալները բակում հիւրասիրւեցին եւ մտերմիկ հանդիպում ունեցան Առաջնորդ Սրբազանի հետ։

Հայ եկեղեցին այս օրը նշում է հոգեգալստեան չորրորդ կիրակիի յաջորդող հինգշաբթի օրը, հայ գրերը որպէս Ս. Հոգուց եղած յայտնութիւն ընդունելով։

Յաւարտ պատարագի Սրբազան հայրը խորհրդակցական հանդիպում ունեցաւ համայնքի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան անդամների հետ, մօտիկից համայնքի դժւարութիւնների հետ ծանօթանալու նպատակով, որին յաջորդեց միասնական սիրոյ ճաշը։ Ապա Սրբազան հայրն իր օրհնութեան եւ գնահատանքի խօսքը փոխանցեց քաղաքի հիւրընկալ եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան, կազմակերպիչ յանձնախմբին ու երգեցիկ խմբին։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com