Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՍԻԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԹԵՀՐԱՆԻ ԹԵՄԻ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՔԱՄԲՈԴԻԱ- ՓՆՈՄ-ՓԷՆ, 16-19 Յուլիս 2019

Ասիայի ԵԿեղեցիների Խորհրդի Գործադիր Վարչութիւնը իր տարեկան հերթական ժողովը գումարեց Քամբոտիայի մայրաքաղաք Փնոմ-Փէնում 16-19 Յուլիս 2019-ին։

Ասիայի Եկեղեցիների Խորհուրդը ընդգրկում է Ասիայի բոլոր եկեղեցիները, որոնք գործում են աւելի քան 22 երկրների մէջ, ներառեալ Իրանը։ Իրանի հայոց եկեղեցին, 2010 թւականի Ապրիլից մաս է կազմում սոյն խորհրդին եւ իր գործօն մասնակցութիւնն է բերում նրա աշխատանքներին։ Յայտնենք, որ 2018-ի յուլիսին սոյն խորհրդի Գործադիր Վարչութիւնը իր տարեկան ժողովը գումարեց Անթիլիասում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի տնօրինութեամբ եւ հրաւէրովը Սեպուհ Արք. Սարգսեանի Առաջնորդ Թեհրանի Հայոց Թեմի։ Սեպուհ Արքեպիսկոպոսը 2010-ից սկսեալ Գործադիր Վարչութեան անդամ է։

Քամբոտիան քսաններորդ դարի երկրորդ կէսին քաղաքական ծանր վիճակներից անցաւ եւ կոմունիստական արեւելում ունեցող կարմիր քամերներ անունով խմբակցութիւնը, իշխանութեան տիրանալով մօտաւորապէս երկու միլիոն անմեղ քաղաքացիներ յատկապէս մտաւորականներ, բժիշկներ, ուսուցիչներ, համալսարանականներ եւ ականաւոր քաղաքացիներ սպանդի, ջարդի, այլ խօսքով ցեղասպանութեան ենթարկեցին։

Երեքշաբթի 16 յուլիսի առաւօտեան ժողովը առաւօտեան պաշտամունքով սկսաւ իր աշխատանքը։ Ժողովի ատենապետ Վիլիեմ Սիմարմաթա Արքեպիսկոպոսը ջերմօրէն ողջունեց ներկաներին, իր ցաւը յայտնեց որ անցեալ տարի չէր կրցած մասնակցել Անթիլիասում տեղի ունեցած ժողովին, այնուհետ խնդրեց փոխ-ատենապետ Վեր. Դիանա Տանային վարելու նիստերը։

Նախորդ նիստի արձանագրութեան վաւերացումից յետոյ Ասիայի Եկեղեցիների Խորհրդի ընդհանուր քարտուղար՝ Դոկտ. Մաթիւ Ժորժ Շունաքարան ներկայացրեց իր տարեկան տեղեկագիրը, որով կարեւորութեամբ անդրադարձաւ խորհրդի միջ-եկեղեցական յարաբերութիւնների այժմէականութեան, եկեղեցական-բարոյական հարցերի եւ այդ ուղղութեամբ կազմակերպած համագումարին, երիտասարդութեան կապւած հիմնահարցերին, ինչպէս նաեւ Ասիայի Եկեղեցիների Խորհուրդի մնայուն կենտրոնատեղի ունենալու հարցին։

Արծարծւած հարցերի շուրջ տեղի ունեցաւ կարծիքների փոխանակում, այս առիթով եղած հարցերին ընդհանուր քարտուղարը տւեց լուսաբանիչ պատասխաններ։ Ժողովի այլ կարեւոր հարցերից էր 2020-ին տեղի ունենալիք խորհրդի 15-րդ համաժողովը։ Խօսւեց համաժողովի հաւանական եւ յարմարագոյն թւականի, վայրի եւ թեմայի հետ կապւած հարցերի մասին։

Ընդհանուր քարտուղարի զեկոյցի քննարկումի եւ ընդունումից յետոյ Սեպուհ Սրբազանը ժողովականներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ողջոյններն ու բարեմաղթութիւնները ինչպէս նաեւ, Իրանի Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի տնօրէն Հոջաթոլիսլամ Ուալմուսլեմին Դոկտ. Ալի Մահդի Թասխիրիի ողջոյններն ու բարեմաղթութիւնները։

Առաջին օրւայ աշխատանքների աւարտին ժողովականները այցելեցին Փնոմ-Փէնի աւետարանական եկեղեցին, որի պատւելին Ինք Ջուն (Eang Chun) բարի գալուստ մաղթեց բոլորին եւ որոշ բացատրութիւններ տւաւ եկեղեցու մասին։ Այնուհետ Սեպուհ Սրբազանը յանուն ժողովականների խօսք առնելով ասաց «Մենք զօրակցում ենք Քամբոտիայի ժողովրդին, որ 1975-79 տարիներին ապրեց իր պատմութեան ամենասեւ օրերը ենթարկւելով Քամեր րուժ կազմակերպութեան կողմից կազմակերպւած ցեղասպանութեան։ Մենք հասկանում ենք այդ, որովհետեւ իմ ժողովուրդն էլ 1915-ին ենթարկւեցաւ պատմութեան առաջին ցեղասպանութեան, որի զոհ գնացին աւելի քան մէկ ու կէս միլիոն անմեղ հայորդիներ»: Իր խօսքի աւարտին Սեպուհ Սրբազանը ներկաները հրաւիրեց լռութեամբ եւ աղօթքով յիշելու հայոց եւ Քամպոտիայի ժողովուրդների նահատակները։

Նոյն օրը երեկոյեան պաշտօնական յատուկ ընթրիք էր կազմակերպւած, որուն ներկայ գտնւեցին Քամպոտիայի Մշակոյթի նախարարը, նախարարի տեղակալն ու Փնոմ-Փէնի եկեղեցու հաւատացեալներն ու երիտասարդները։

Երեք օրերի վրայ տարածւած աշխատանքով ժողովականները հանգամանօրէն քննարկեցին խորհրդի նիւթա-բարոյական գործունէութիւնը, իրագործւած ծրագիրներն ու ապագայի անելիքները։

Յայտնենք, որ Ասիայի Եկեղեցիների Խորհրդի անդամ եկեղեցիները գալիս են Արեւելքի եւ Ծայարգոյն Արեւելքի երկրներից թւով աւելի քան 27 անդամ եկեղեցիներ։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com