Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայ Հասարակական Միութեան արտակարգ իրավիճակի շտաբի պատասխանատու` պրն. Նորայր Արամեանի զեկոյցը Հայ ակումբի աշխատանքների կապակցութեամբ

Սրանից շուրջ 4 տարի առաջ Հայ Հասարակական միութեան շէնքի հիմնական բաժինը փլուզւեց յարակից բազմայարկ աւտոկանգառի շինարարաութեան ընթացքին եւ միութիւնը պարտադրւած դադարեց իր աշխատանքը:

Նոյն օրւանից ի վեր օրւայ վարչութիւնը, միութեան արտահերթ ընդհանուր ժողովին կեանքի կոչւած Արտակարգ իրավիճակի շտաբը, ճիգ ու ջանք գործադրելուց յետոյ յաջողեց համաձայնութեան գալ բազմայարկ աւտոկանգառի սեփականատիրոջ հետ:

Համաձայնութեան արդիւնքում վերջինս խոստացաւ վերակառուցել ակումբը, սակայն հաւատարիմ չմնալով համաձայնագրին պրոցեսի կէսին դադարեց աշխատանքը եւ կրկին երկար բանակցութիւններից յետոյ համաձայնւեց վճարի միութեանս կողմից ներկայացրած շինարարական ծախսերը պայմանով ակումբը շարունակի ֆիզիկալ աշխատանքը:

Այդ հիմամբ ակումբը շարունակեց վերանորոգումը իր իսկ միջոցներով, սակայն բազմայարկ կանգառի սեփականատէրը մինչ այս պահ ոչ միայն չի արձագանգել ակումբիս բազմիցս ներկայացրած ծախսերի հաշւեցոյցերին այլ եւ չի մասնակցել նշանակաւած հանդիպումներին:

Առ այդ նկատի առնելով միութեան նիւթական ռեսուրսների սահմանափակ լինելը, ներկայ փուլում շինարարական աշխատանքների նախապատւութիւնը տրւել է աւարտել Հարսանեաց սրահը եւ խոհանոցը, որպէսզի համայնքի համար յոյժ կարեւոր խնդիրը, այսինքն ակումբի հարսանեաց սրահի աշխատանքների մեկնարկը իրականանայ: Ներկայ պայմաններում մօտաւորապէս աւարտւել է հարսանեաց սրահի եւ խոհանոցի աշխատանքները, ինչու չէ նաեւ գրասենեակային բաժինը, որտեղ աշխատում են պաշտօնեաները, առ այդ ուրախութեամբ յայտնում ենք, որ միութիւնը թւականիս յուլիսի 15-ից պաշտօնապէս պատրաստ է ընդունել հարսանիքների դիմորդներին:

Ներկայում աշխատանք է տարւում փոքր սրահում, ճաշարանում եւ բակում, որոնց աշխատանքի շարունակականութիւնը ապահովելու համար անհրաժեշտ է հայթհայթել գումար հետեւաբար վարչութիւնը շինարարական աշխատանքներին զուգահեռ փորձում է գտնել ելք, միգուցէ եւ հրաւիրել բարերարների օժանդակելու 100-ամեայ պատմութիւն ունեցող միութեանը, վերստին վերականգնելու եւ ծառայեցնելու համայնքին:

Լուրը «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ