Առ ի գիտութիւն ուզում ենք յայտնել Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ հրաւէրով թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Պատգամաւորական Ժողովի դիւանի լրիւ կազմի, Պատգամաւորական Ժողովի կողմից ընտրւած թեմիս գործադիր իշխանութեան կազմերը՝ Կրօնական, Թեմական Խորհուրդներն ու Հաշւեքննիչ Մարմինը իրենց անդրանիկ նիստերը առանձնաբար գումարեցին չորեքշաբթի 29 մայիս 2019-ին ազգային առաջնորդարանում եւ ընտրեցին իրենց դիւանները հետեւեալ ձեւով.-
Թեհրանահայ համայնքը Մայիսեան յաղթանակների ամենախորհրդանշական օրը՝ Մայիս 28-ը տօնեց Սասուն քաղաքամասի «Սիփան» միութիւնում:
Ջրհեղեղի առաջին իսկ օրւանից, որը պատահեց շուրջ երկու ամիս առաջ և որի հետեւանքով տուժեցին Իրանի բազմաթիւ տարածքներ եւ եղան բազմաթիւ զոհեր, Իրանի հայկական համայնքը ինչպէս միշտ, այս անգամ եւս չխնայեց իր կարելին իր հայրենակիցներին օգնելու համար:
Կիրակի մայիսի 26-ի առաւօտեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում Ս. պատարագի ընթացքում տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ Դրօշի օրհնութիւն, Հայաստանի Առաջին Հանրապետութեան 101-րդ տարեդարձի առիթով:
Կիրակի մայիսի 26-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Դանիայի դեսպան՝ մեծարգոյ պրն. Դանի Աննանին:
Հինգշաբթի մայիսի 23-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Արհեստաւորների Միութեան նորընտիր վարչութեան անդամներին:
Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ, հանգուցեալ էմամ Խոմէյնիի մահւան 30-րդ տարելիցը մեծարելու առիթով, ուրբաթ՝ մայիսի 24-ին, առաւօտեան իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, նախագահութեամբ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:
Սոյն թւականի չորեքշաբթի, մայիսի 22-ին, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը նախագահութեամբ հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի եւ Ներքին գործերի նախարարութեան կողմից լիազօրւած տկն. Սէյէդիի ներկայութեամբ, կայացրեց Կրօնական, Թեմական խորհուրդների եւ ապա Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնները, որոնց արդիւնքում՝ առաջիկայ երկու տարիների համար թեմի բարձրագոյն գործադիր մարմիններն ընտրւեցին հետեւեալ անձնակազմերով.
Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովը սոյն թւականի ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին իր հերթական նիստերում ունկնդրեց շրջանաւարտ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի աշխատանքային զեկոյցները եւ թէժ քննարկումների աւարտին ժողովի կողմից կեանքի կոչւած Բանաձեւային յանձնախումբը ի մի բերեց երկու խորհուրդների եւ մարմնի գործունէութեան շուրջ քննարկումները:
Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ հինգշաբթի 30 Մայիս 2019-ին ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ տօնին առիթով Թեհրանի մեր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ: