Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ ուրբաթ 12 յուլսի 2019-ին, տօնն է մեր թարգմանիչ հայրերի՝ Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի:
Այս տօնն համընկնում է Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան տօնին: Առ այդ կազմակերպւել է երկօրեայ ուխտագնացութիւն դէպի Արաք, 12 Յուլիս 2019-ի:
Հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ
կազմակերպութեամբ՝ Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների:
Արձանագրութիւնների համար դիմել Ս. Սարգիս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիների խորհուրդների քարտուղարութեան գրասենեակներին՝ 4, 5, 6, 7 Յուլիս 2019-ը, ժամը 09։00-ից 13։00-ը։
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ