Թւականիս երեքշաբթի Մարտի 28-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց պրն. Սմբատ Յակոբեանին:
Այսու յայտնում ենք Թեհրանի Թեմի մեր սիրելի ժողովրդին, որ Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի յիշատակման յանձնախումբն ընտրւել է հետեւեալ ցանկով`
Թւականիս երեքշաբթի մարտի 21-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ Արևագալի արարողութիւն, նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և մասնակցութեամբ Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի, բոլոր քահանայ հայրերի և հաւատացեալ ժողովրդի:
Հինգշաբթի մարտի 16-ի առաւօտեան, Թեհրանի քաղաապետարանի մասնաճիւղերից՝ «Վալի Նեմաթան» Հաստատութեան ներկայացուցիչներն այցելեցին թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
Չորեքշաբթի Մարտի 15-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Գերմանախօս եկեղեցու վերապատւելի՝ Քիրսթընին։
Այսու յայտնում ենք Զէյթուն քաղաքամասի մեր ժողովրդի հաւատացեալ զաւակներին, որ յառաջիկայ շաբաթ 1 Ապրիլ 2017-ին Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, Յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապն տօնն է. այս տօնը համընկնում է համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնին. այս առիթով, շաբաթ 1 Ապրիլ 2017-ին Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցւելու է եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ:
Այաթուլահ Ալի Խամենէի
Հոգեւոր Առաջնորդ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ
Առաջնորդ Իրանի Իսլամական Յեղափոխութեան
Շատ սիրելի հայրենակիցներ,
Նորուզի- նոր տարւայ - առիթով հոգեկան անհուն ուրախութեամբ եւ առ Աստւած բարձրացրած աղօթքով շնորհաւորում եմ ձեզ եւ ի սրտէ մաղթում աստւածային օրհնութիւն եւ խաղաղութիւն։
Մեր սիրելի հաւատացեալ ժողովրդին տեղեկացնում ենք, որ թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իրանական ամանորի առիթով շնորհաւորական պատգամներ է յղել, Իրանի Յեղափոխութեան հոգեւոր Առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենէիին, Ի.Ի. Հանրապետութեան մեծյարգոյ նախագահ՝ Հոջաթոլիսլամ դկտ. Հասան Ռոհանիին, Իսլամական Խորհրդարանի նախագահ՝ դկտ. Լարիջանիին, Դատական ուժի նախագահ՝ Այաթոլլահ Ամոլի Լարիջանիին եւ նախարարներին ու իրանեան հայրենիքին ծառայող այլ պաշտօնեաներին։
Սոյն թւի վերջին երկու ամիսներին Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի նախաձեռնութեամբ եւ թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի օրհնութեամբ հրատարակւել են երեք արժէքաւոր գրքեր, որոնք իրենց բովանդակութեամբ մեծապէս նպաստելու են հայ հաւատացեալի հոգու եւ մտքի լուսաւորութեան եւ կրօնական-եկեղեցական եւ մանկավարժական գիտելիքների աճման, այսպէս.-