Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ի.Ի. Հ.-ի Նախագահի Օգնականն այցելեց նահատակ Ալէն Աբգար Շահնազարեանի Ընտանիքին

Նոր-Տարւայ և Ս. Ծնունդի առիթով, Կանանց եւ ընտանիքի հարցերով հանրապետութեան նախագահի օգնական դոկտ. Շահինդոխտ Մոլլավերդին, ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների բաժնի քարտուղար՝ տկն. Ռահմանին, երկուշաբթի յունւարի 2-ին այցելեց նահատակ Ալէն Աբգար Շահնազարեանի ընտանիքի անդամներին:

Ալէնը ծնւել է 1968 թւին, հէնց մանկութեան տարիքից յայտնւեցին իր ուշիմութիւնը և գործունեայ լինելը: Նահատակութեան ժամանակ սովորում էր Մարիամ Հաստատութեան 3-րդ ուղեցոյց դասարանում:

Նա նահատակւեց 4 օգոստոս 1982 թւին, 14 տարեկան հասակում, փողոցում տեղի ունեցած կրակոցներից վիրաւորւելով:

Դոկտ. Մոլլավերդի այցելութեանը ներկայ էին Տ. Կոմիտաս քհն. Ղարախանեանը, Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի անդամ՝ Վարդան Բաբախանեանը, Հայ Անձնուրացների Յանձնախմբի անդամներ՝ Արման Բանդարին և Շահէն Միրզայեանսը: Այցելութեան ընթացքին, Ալէնի ընտանիքի անդամներից ներկայ էին նաև Ալէնի մայրը, կրտսեր քոյրը և քրոջ ամուսինը:

Նախ Տէր Կոմիտասը խօսելով Յիսուս Քրիստոսի կեանքի մասին, շեշտեց՝ «Քրիստոսի ծնունդը մի օրհնութիւն էր, որը յիշելով մենք պէտք է միմեանց աւելի շատ սիրենք և աւելի շատ յարգենք»:

Դոկտ. Մոլլավերդին բոլոր նահատակների հոգիների համար խաղաղութիւն ցանկանալով ասաց՝ «Մեր այսօրւայ հանգստութիւնը պարտական ենք նրանց անարատ արիւնին, որը յղւեց մեր երկրի մաքուր հողի վրայ: Յոյսով եմ Աստւած մեզ կարողութիւն կընծայի, որպէսզի այդ սիրելիների հետևորդները լինենք և բոլորս միասին իրար օգնենք, որպէսզի կարողանանք մեր երկիրն արժանի ձևով կառավարենք:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ