Կիրակի, թւականիս յունւարի 29-ին, յաւարտ Ս. Պատարագին, Հ. Հ.-ի Հայոց Բանակի բոլոր զոհերի հոգիների խաղաղութեան համար կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, գլխաւորութեամբ թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի:
Հոգեհանգստեան արարողութեան ներակայ էին Հ. Հ. արտակարգ և լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանը և դեսպանատան անձնակազմը նաև Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի անդամների ներկայացուցիչները:
Օրւայ իր քարոզում Սրբազան Հայրը շեշտեց բանակի խիստ կարևոր դերը հայրենիքի ամբողջականութեան պահպանման մէջ՝ «Հայոց բանակը մեր հպարտութիւնն է և միաժամանակ երաշխիքը մեր հայրենիքի գոյութեան, յարաբերութեան և խաղաղութեանը»: