«ԱԼԻՔ» - Իրանի 12-րդ նախագահական ընտրութիւնների թեկնածուների ընտրապայքարի շրջագծում, հոջ. Ռէյիսիի շտաբի ցանկութեամբ, երէկ՝ մայիսի 9-ի առաւօտեան թեկնածուի շտաբի պատասխանատուները այցելելով ազգային առաջնորդարան, հանդիպում են ունեցել Թեհրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
1954-55 թւականին Սասուն քաղաքամասի մի խումբ հոգատար ազգայիններ եւ թաղաբնակ հայրենակիցներ՝ դոկտ. Սուլթան Ամիրեանի, պրն. Արտաւազդ Խաչիկեանի (Բանդարեանի), Սարդար Ղադիմեանի, Արամ եւ Սաւուղ Քեշիշեանների եւ Վարդան Աբուլեանի ջանքերի շնորհիւ հիմքը դրւեց Զարքեշ թաղամասում «Նայիրի» ազգային դպրոցի, որի հիմնադիր տեսուչն էր Յովհաննէս Տէր. Պետրոսեանը, իսկ արտօնատէրը՝ Ներսէս Սագինեանը:
Զէյթուն (Մաջիդիէ) քաղաքամասի 2-րդ 16 մետրանոց պողոտայի Շահիդ Ռահմաթի փողոցում՝ 1965 թւականին, մի շարք անհատների ջանքերի շնորհիւ հիմնադրւել է հայոց ազգ. «Սեթայէշ» երկսեռ տարրական դպրոցը, որի շէնքը վարձւել է քաղաքամասի մի շարք բարերար եւ մշակութասէր անձնաւորութիւնների միջոցով:
1957 թւին պրն. Երւանդ Թունեանի նիւթական օժանդակութեամբ, ի յիշատակ՝ Ալեքսան Խան Թունեանի, հիմքը դրւեց «Թունեան» դպրոցի:
«Մարիամ» կրթական հաստատութիւնը հիմնադրւել է Հայ Կաթողիկէ եկեղեցու շնորհիւ՝ 1938 թւականին, Սպահանում՝ Նոր Ջուղա եւ հինգ տարի անց փոխադրւել է Թեհրան:
Հ.Մ.Մ. «Նայիրի» Միութեան նորակառոյց շէնքի երեսպատումը ամբողջացւեց:
«ԱԼԻՔ»- Իւրաքանչիւր տարի Հայոց Ցեղասպանութեան տարելիցի ոգեկոչման միջոցառումների շարանում Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ»-ը նախաձեռնում է երեկոյ, որի հիւրերն են Իրանի պետական այրեր եւ պարսկալեզու հայրենակիցներ:
Չորեքշաբթի 3 Մարտ 2017-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Մշակոյթների Մերձեցման եւ Համամետութեան Միջազգային Հիմնարկի տնօրէն Սէյեդ Ջամալէդին Շամսը Սրբազան հօրը հրաւիրելու «Աշխարհի փրկչի երկարակեցութեան գաղտնիք» անունը կրող համագումարին։
Ստորև ներկայացնում ենք Թեմական Խորհրդի կազմից կեանքի կոչւած Իրան-Իրաք Պարտադրեալ Պատերազմի Հայ Անձնուրացների Արժէքների Պահպանման Յանձնախմբի երկամեայ գործունէութեան ամփոփ զեկոյցը:
Երկուշաբթի 1 Մայիս 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեցՀայաստան հաստատւած Սիրիահայ երաժիշտներին: