Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԻՏԱԼԱՑԻ ԹՂԹԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԵՏ

Շաբաթ 28 Յունւար 2017-ի առաւօտեան իտալական լսա-տեսողական մամուլի մի խումբ թղթակիցներ առաջնորդութեամբ Հռոմ քաղաքի Ս. Պենավանթուրա եկեղեցու հովիւ հայր Ստեփանոսն հանդիպեցին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին եւ յատուկ հարցազրոյց ունեցան նրա հետ։

Հարցազրոյցի ընթացքին Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց հայր սուրբին եւ իր ընկերակիցներին եւ այնուհետ լայն բացատրութիւններ տւեց հայ եկեղեցու եւ համայնքի մասին կարեւորութեամբ շեշտելով, որ դարեր շարունակ մեր ժողովուրդը ապրել է Իրանում եւ մասնակից դարձել Իրանի ընկերային, մշակութային, քաղաքական, մարզական եւ արւեստի կեանքին։

Թղթակիցի այն հարցումին թէ ինչո՞ւ հայերը արտագաղթում են Սրբազան հայրը նախ անդրադարձաւ գաղթի ընդհանուր երեւոյթի մասին եւ աւելցուց «Իրանից մեր ժողովուրդի գաղթի գլխաւոր պատճառը հրէական Հայազ կոչւած ոճրագործ կազմակերպութիւնն է, որ դիւրութիւններ ընծայում է ժողովրդին, դժբախտաբար մէկը միւսին նայելով արտագաղթում են, քանդելով իրենց տունն ու տեղը» այնուհետ Սրբազան հայրը բացատրեց, որ ամէն տեղ էլ դժւարութիւններ կան սակայն մարդ արարածը կոչւած է դժւարութիւններին յաղթահարելով իր կեանքը ապրել։ Թղթակիցի այն հարցումին թէ «Ընդհանրապէս Իրանում քրիստոնեայ փոքրամասնութիւնները իբրեւ ՛՛քրիստոնեայ՛՛ շեշտադրումով կան, իսկ հայերին յիշում են իրենց ազգութեամբ» Սրբազան հայրը բացատրեց որ «Մենք առաջին ազգն ենք եղել որ քրիստոնէութիւնը իբրեւ պետական կրօնք են ընդունել եւ մեզ համար քրիստոնէական հաւատքն ու ազգային պատկանելիութիւնը անբաժանելիօրէն կապւած են իրարու, դրա համար էլ հայ ասելիս ինքնաբերաբար հասկանում են ՛՛քրիստոնեայ՛՛»։ Այնուհետ Սրբազան հայրը յաւելեալ բացատրութիւններ տւեց հայ եկեղեցու եւ ժողովրդի իւրայատուկ նկարագրի։

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ