Երեքշաբթի յունւար 31-ի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Ղոմի «Լուսաւոր Ապագայ» կազմակերպութեան ներկայացուցիչները:
Խումբը եկել էր Սրբազան Հօրը հրաւիրելու «Աբրահամեան Կրօններում Փրկչի Գալստեան Հտևանքներ» խորագրով համագումարին մասնակցելու նպատակով:
Հանդիպման ընթացքին մտերմիկ զրոյց տեղի ունեցաւ Իսլամի և Քրիստոնէական հատալիքների վերաբերեալ և ի վերջոյ հանգեց այն եզրակացութեան, որ բոլոր կրոնների պատականութիւնը Աստծու կամքի իրականացում և հաստատումն է աշխարհում ու մաղթեցին առ Աստւած Իր զօրութեամբ ու կամքով հաստատի Իր արքայութիւնը:
Վերջում պատւիրակութիւնը նւէրներ փոխանցեց Սրբազան Հօրը: