Երեքշաբթի յունւարի 31-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Համազգային Մշակոյթի և Կրթական Միութեան Ներկայացուցիչ՝ պրն. Վաչէ Փափազեանին:
Պրն. Փափազեանը Լիբանանից Թեհրան է ժամանել մասնակցելու Հ.Մ. Արարատ Կազմակերպութեան 27-րդ պատգամաւորական Ժողովին:
Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց պրն. Փափազեանին և կարևորութեամբ շեշտեց հայ մշակոյթի և կրթութեան դերը մեր ազգի կեանքում, շեշտելով միաժամանակ համազգայինի կատարւած և կատարւելիք կրթական, դաստիարակչական և մշակութային նաև հրատարակչական ծաւալուն գործունէութիւնը: