Սիրելի հայրենակիցներ,
Յառաջիկայ ուրբաթ 19 մայիս 2017-ի (29 խորդադ 1396) Իրանի Իսլամական Հանրապետութեան համար վճռորոշ մի հանգրւան է: Այդ օրը երկրի ողջ տարածքին տեղի է ունենալու նախագահական ընտրութիւն: Այսինքն ժողովուրդը կոչւած է իր հայեցողութեամբ եւ մեկնելով երկրի բարձրագոյն շահերից, ճիշդ կերպով կողմնորոշւելով իր քւէն տայ ամենաարժանաւորին ու վստահելիին:
Հ. Բ. Ը. միութեան «Գիւլբենգեան» հիմնարկութեան նախաձեռնութեամբ՝ ժամանակին Թեհրանի, Օսթադ Նեջաթօլլահի (նախկին՝ Վիլլա) փողոցում գնւեց 4475 քառ. մետր հողամաս, որի մի մասի վրայ կառուցւեց «Նւարդ Գիւլբենգեան» տարրական դպրոցը:
Թեհարնի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը երկուշաբթի մայիսի 15-ին Երեւանում հանդիպեց ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ:
Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների քարոզարշաւի շրջագծում, գործող նախագահ, եւ նախագահական ընտրութիւնների թեկնածու դոկտ. Հասան Ռոհանիի շտաբի կրօնական փոքրամասնութիւնների հարցով պատասխանատուները երկուշաբթի՝ մայիսի 15-ին այցելել են ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպել են Թեհրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Թեհրանի հայաբնակ քաղաքամասերից մէկն է Բահար (Խանասոր) քաղաքամասը, որի հիմքը դրւել է 1930-ական թւականներին:
1951-52 թւականներին Թեհրանի Իւսեֆաբադ թաղամասում, որը դեռեւս ամայի տարածութիւն էր ու համարւում էր Թեհրանի արւարձաններից մէկը, բնակութիւն են հաստատում հիմնականում Բեհջաթաբադի կացարաններից ցրւած հայ գաղթական գիւղացի ընտանիքներ, որոնց թիւը 1953 թւականին, մի քանի հարիւրի էր հասնում:
Այսու Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի յարգելի պատգամաւորներին հրաւիրում ենք, ներկայ գտնւելու Պատգամաւորական Ժողովի, որը գումարւելու է երկուշաբթի եւ երեքշաբթի թւականիս Մայիս 22 եւ 23-ին երեկոյեան ժամը 6-ին Ազգային Առաջնորդարանի դահլիճում:
Թեհրանի հայոց ազգային «Արարատ» դպրոցը հիմնադրւել է 1956 թւականին, Զէյթուն (Մաջիդիէ) քաղաքամասի հայ բնակչութեան նիւթական օժանդակութիւնների շնորհիւ: Նախքան դպրոցի կառուցումը քաղաքամասի մի շարք բարերարներ սիրայօժար իրենց բնակարանը ժամանակաւոր տրամադրում էին, որպէս ժողովի եւ ուսման վայր:
Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների կապակացութեամբ, Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի նախաձեռնութեամբ, շաբաթ մայիսի 13-ին ազգային առաջնորդարանի դահլիճում կազմակերպւել էր խորհրդակցական հանդիպում, որին մասնակցում էին թեհրանահայ համայնքի ազագյին-հասարակական կեանքի ակտիւիստները, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները, իրանահայ մամուլի ներկայացուցիչներն ու տարբեր ոլորտների մասնագէտներ:
Չորեքշաբթի մայիսի 10-ին Ազգային Առաջնորդարանում, Թեմական Խորհրդի գլխաւորութեամբ, հանդիպում կայացաւ «Սրբազան Պաշտպանութեան Թանգարան»-ի (باغ موزه انقلاب اسلامی و دفاع مقدس) պատւիրակութեան հետ: