Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Դաստիարակչական յանձնախմբի կազմակերպմամբ 2017 թ.-ի յունւարի 19-ին եւ 26-ին «Արարատ» մարզաւանում կայացաւ հայոց դպրոցների նախ 8-րդ եւ ապա 7-րդ դասարանցիների արշաւները:
Արշաւների բացումը ինչպէս միշտ կատարեց Դաստիարակչական յանձնախմբի ատենապետ՝ Քլարա Աղախանեանը, որը բացատրելով արշաւների նպատակը, ընդհանուր բացատրութիւններ տւեց աշխատանքների մանրամասնութիւնների մասին:
Հինգշաբթի, յունւարի 19-ի առաւօտեան ժամը 10-ից հայոց դպրոցների 8-րդ դասարանների 115 աշակերտներ, համախմբւեցին «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում:
Արշաւի բացումը Տէրունական աղօթքով սկսւելուց յետոյ, աշակերտները բաժանւեցին 10 խմբերի, որոնց հետ որպէս պատասխանատուներ՝ աշխատեցին «Քրիստափոր» պատանեկան կազմակերպութեան եւ «Ռոստոմ» երիտասարդական միութեան 12 անդամներ եւ 3 պատասխանատուներ՝ Սաթօ Ղազարեանի, Մհեր Օհանեանի եւ Րաֆֆի Յովհաննիսեանի գլխաւորութեամբ:
Արշաւի առաջին բաժնում խմբերը բաժանւեցին երեք մասի: Աշխատանքները բաղկացած էին մարզանքից, պարից եւ գիտելիքների մրցութիւնից:
Մարզանքի բաժինը վարեցին Կրթական խորհրդի մարզական յանձնախմբի անդամներ՝ Ժենիա Սուքիասեանը, Լուդւիկ Նազարեանը եւ Հենրիկ Սաչիկեան:
Պարի բաժինը ղեկավարեց Հ. Մ. «Սիփան» միութեան «Գարուն» պարախմբի գեղարւեստական ղեկավար՝ Կարինէ Պետրոսեանը, որին օժանդակում էին պարախմբի 5 անդամներ:
Գիտելիքների մրցութեան բաժինը ղեկավարեց Դաստիարակչական յանձնախմբի անդամ՝ Նազիկ Բալղչեանը, որին օժանդակում էին Բեսի Յովհաննիսեանը, Ստելլա Ասլանեանը եւ Քամելիա Շիրւանեանը:
Յունւարի 19-ի արշաւին ներկայ գտնւեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Գէորգ Վարդանը: Առիթը յարմար նկատելով Դաստիարակչական յանձնախմբի ատենապետ՝ Քլարա Աղախանեանը հրաւիրեց կազմակերպութեան նախագահին բացատրութիւններ տալու «Արարատ» մարզաւանի շրջափակում կառուցւած նոր շէնքի շինութեան մասին:
Պրն. Գէորգ Վարդանը մանրամասն տեղեկութիւններ փոխանցելով նոր կառուցւած մարզասրահների օգտագործւելիք ֆունկցիաների մասին, հրաւիրեց աշակերտներին այցելելու նորաշէն մարզական համալիրը:
Այնուհետեւ աշակերտական խմբերը եւ դպրոցների ծնողական խորհուրդների ներկայացուցիչներն ու պատասխանատուները, մարզաւանի վարիչ Արբի Զոհրաբեանի ուղեկցութեամբ այցելեցին նորակառոյց մարզական համալիրը, հիացմունքով դիտեցին կատարւած աշխատանքները, եւ ունկնդրեցին տրւող բացատրութիւնները:
Հինգշաբթի, յունւարի 26-ին, «Արարատ» մարզաւանում համախմբւեցին հայոց դպրոցների 7-րդ դասարանների աշակերտները՝ թւով 142 հոգի:
Արշաւի բացման արարողութեան ընթացքում աշակերտները եւ բոլոր ներկաները մէկ րոպէ լռութեամբ յարգեցին «Պլասկօ»-ում զոհւած հրշէջների եւ միւս զոհերի յիշատակը: Յետոյ աշակերտները 10 խմբի բաժանւելով, մասնակցեցին աշխատանքներին: Խմբերի պատասխանատուներն էին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Սկաուտական միութեան թւով 10 սկաուտներ՝ Արին Մկրտչեանի գլխաւորութեամբ:
Աշակերտական խմբերը դարձեալ երեք մասի բաժանւելով, զբաղւեցին մարզանքով, պարի դասարանով եւ գիտելիքների մրցութեամբ:
Մարզական աշխատանքները վարեցին մարզական յանձնախմբի անդամներ՝ Ժենիա Սուքիասեանը, Լուդւիկ Նազարեանը եւ Հենրիկ Սաշան:
Պարի դասարանը ղեկավարեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան պարախումբը, ղեկավարութեամբ՝ Մերի Աւետիսեանի, Մելան Սեֆեանի եւ Թինա Անտոնի, որոնց օժանդակեցին պարախմբի 12 անդամներ:
Իսկ գիտելիքների մրցութեան աշխատանքը վարեց Դաստիարակչական յանձնախմբի անդամ Նազիկ Բալղչեանը, որին օժանդակում էր Ստելլա Ասլանեանը եւ Քամելիա Շիրւանեանը:
Երկու արշաւների ընթացքում հայոց դպրոցների ծնողական խորհուրդները օժանդակեցին յանձնախմբին, աշակերտների օշարակի եւ ճաշի պատրաստութիւնները կատարելով:
Իսկ ճաշից յետոյ բոլոր խմբերը մի քանի մասի բաժանւելով, հաւաքաբար խաղացին՝ օգտւելով մարզաւանի ողջ տարածքից:
Վերում նշւած արշաւների ընթացքում յանձնախմբին օժանդակում էին Արմինէ Գրիգորեանը, Փոլետ Վլադիքան եւ Հիլդա Աղախանեանը:
Յունւարի 26-ի արշաւին այցելեց Կրթական խորհրդի ատենապետ Սեւան Դանիէլեանը:
Արշաւների փակումից յետոյ աշակերտները խմբական լուսանկարւելուց յետոյ ժամը 3-ին թողեցին մարզաւանը:
Ինչպէս միշտ, յատուկ շնորհակալութեան խօսք պէտք է ուղղել յանձնախմբին օժանդակող բոլոր ծնողներին, անհատներին եւ ի մասնաւորի «Արարատ» մարզաւանի պատասխանատուներին:
Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ
{gallery}201702/2017021301{/gallery}