Երեքշաբթի թւականիս յունւարի 11-ին, Կրթական խորհրդի նորանշանակ կազմը գլխաւորութեամբ ատենապետ Ալֆրէդ Կարապետեանի այցելեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին օրհնութիւն ստանալու նպատակով:
Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր հանդիպում Ասորի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելեան ասորի եկեղեցու ներկայացուցիչների հետ Կրօնի 10-րդ, 11-րդ եւ 12–րդ դասարանների դասագրքերի վերանայման եւ նիւթերի նոյնականացման նպատակով:
Երեքշաբթի թւականիս յունւարի 11-ին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Ազգային Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Մշակոյթի եւ Առաջնորդութեան նախարարութեան մշակութային հարցերով տեղակալ Եասէր Ահմադվանդին, որն իր պատւիրակութեան ընկերակցութեամբ եկել էր շնորհաւորելու Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդն ու Մկրտութիւնը:
Շաբաթ թւականիս յունւարի 8-ին, Իրանի Իսլամական հանրապետութեան Արտաքին Գործոց նախարար դոկտ. Ամիր Աբդօլլահեանը Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօնի առիթով Նախարարութիւնում հիւրընկալեց կրօնական համայնքների առաջնորդներին եւ Իսլ. խորհրդարանում պատգամաւորներին:
Կիրակի թւականիս յունւարի 9-ի երեկոյեան, Ամանորի եւ Ս. Ծննդեան ու Մկրտութեան տօների առիթով, Ազգային Առաջնորդարան այցելեցին եւ Սրբազան Հօրը, Թեմական խորհրդի ներկայացուցիչներին եւ Իրանի իսլ. Խորհրդարանում զոյգ պատգամաւորներին հանդիպեցին Իրանի Իսլամական հանրապետութեան նախագահի խորհրդարանական հարցերով տեղակալ Սէյէդ Մոհամմադ Հոսէյնին, Թեհրանի կուսակալ Իսա Ֆարհադին, Թեհրանի Քաղխորհրդի ատենապետ դոկտ. Մեհդի Չամրանը, քաղխորհրդի ներկայացուցիչներ՝ դոկտ. Փիրհադին եւ Նարջէս Սոլէյմանին նաեւ մի քանի բանկերի տնօրէններ եւ լաւագոյն գործարարներ: Միջոցառմանը ներկայ էին նաեւ Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը եւ Ազգային Առաջնորդարանի դիւանապետը:
Սուրբ Ծննդեան տօնական օրերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ ճրագալոյցի, Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան ժամերգութիւն եւ Սուրբ եւ Անմահ Պատարագ նաեւ Քրիստոսի մկրտութեան խորհրդաւոր արարողութիւն:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի, 16 Յունւար 2022-ին Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում տեղի է ունենալու Եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ։ Պատարագելու եւ քարոզելու է թեմս հիւրաբար գտնւող Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը։
Կիրակի թւականիս յունւարի 9-ի երեկոյեան, Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, Ազգային Առաջնորդարան այցելեցին եւ Սրբազան Հօրը, Թեմական խորհրդի ներկայացուցիչներին եւ Իրանի իսլ. Խորհրդարանում զոյգ պատգամաւորներին հանդիպեցին նախագահի յատուկ խորհրդական դոկտ. Սէյէդ Մոհամմադ Հոսէյնին, Թեհրանի քաղխորհրդի նախագահ ճրտպ. Մեհդի Չամրանը, Թեհրանի կուսակալ դոկտ. Իսա Ֆարհադին եւ քաղխորհրդի ներկայացուցիչներ՝ դոկտ. Փիրհադին եւ Նարջէս Սոլէյմանին նաեւ մի շարք դրամատների տնօրէններ եւ լաւագոյն գործարարներ:
Երեքշաբթի թւականիս յունւարի 4-ին, Թեհրանի քաղաքապետարանի արւեստի եւ մշակոյթի վարչութեան պետ Հոջաթ. Ամրուդին Սուրբ Ծննդեան եւ ամանորեան տօների առիթով, իր պատւիրակութեան ուղեկցութեամբ հանդիպեց Թեհրանի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ. Ս. Արք. Սարգսեանին եւ Թեմական խորհրդի ատանապետ ճրտպ. Նորայր Արամեանին:
Երեքշաբթի թւականիս Յունւար 4-ին, Կրթադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէն դոկտ. Նազարեանը ընկերակցութեամբ դաստիրակչական գործով օգնական պրն. Քարիմիի, ապահովութան տնօրէն պրն. Հոսէնիի եւ հանրային կապի պատասխանատու տկն. Մոբինիի, նոր տարւայ եւ Սուրբ ծննդեան տօների առիթով Ազգային Առաջնորդարանի դահլիճում այցելեցին Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ. Ս. Արք Սարգսեանին եւ Թեմական խորհրդի նախագահ ճրտպ. Նորայր Արամեանին: