Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Այսու հաւատացեալ ժողովրդիս տեղեկացնում ենք, որ գլխաւորութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Տ. Սեպուհ. Ս. Արք. Սարգսեանի, Կրօնական խորհուրդս նկատի ունենալով Հին Բուրաստանում բազում հայորդիների շիրիմների առկայութիւնը, յետ այսու որոշում կայացրեց, Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան ու Սուրբ Յարութեան տօներին յաջորդող մեռելոցներին, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցել նաեւ Դուլաբի Հին Բուրաստանի գերեզմանատան Ս. Յովհաննէս Մկրտիչ մատուռում:
Նկատի ունենալով տնօրհնէքի արարողութիւն ցանկացող հայորդիների թիւը եւ քովիդ վարկի տարածումից խուսափելու պարագայից ելնելով, որոշւեց ընդառաջել ծխատէր քահանաներին հեռաձայնով տնօրհնէք ցանկացող հայորդիների դիմումները:

Ուստի ստորեւ ձեզ ենք ներկայացնում քահանայ հայրերի հեռախօսահամարները՝

1- ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ
Արժ. Տ. Սահակ քահանայ Խոսրովեան 0919 736 9003
Արժ. Տ. Արիստակէս քահանայ Շահմիրեան 0912 610 2618

2- ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ
Արժ. Տ. Գուրգէն քահանայ Ներսիսեան 0912 290 6582
Արժ. Տ. Մեսրոպ քահանայ Ռատթէոսեան 0912 506 7651
Արժ. Տ. Գրիգորս քահանայ Ներսէսեանս 0912 023 1549

3- ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԵԿԵՂԵՑԻ ԵՒ ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ
Արժ. Տ. Մաշտոց քահանայ Խաչատրեան 0912 585 9623

4- ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵԿԵՂԵՑԻ
Արժ. Տ. Խաչատուր քահանայ Յարութիւնեան 0938 933 2854
Արժ. Տ. Վրթանէս քահանայ Բաբախանեան 0935 127 9828
Արժ. Տ. Սարգիս քահանայ Խոսրովեան 0919 127 8155

5- ՍՈՒՐԲ ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Արժ. Տ. Յակոբ քահանայ Քեշիշեան 0935 295 0984

Թ.Հ.Թ. ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 22 Յունւարի 2022;
Տօն՝ Սրբոց Հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի եւ Գրիգորի Աստուածաբանին

Կիրակի 23 Յունւարի 2022;
Սուրբ Ծննդեան երկրորդ կիրակի, Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 24 Յունւարի 2022;
երկուշաբթի, Տօն Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, եւ Սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի

Երեքշաբթի 25 Յունւարի 2022;
Տօն Սրբոցն Վահանայ Գողթնացւոյն, Եւգինեայ կուսին եւ հօրն նորա Փիլիպպոսի եւ մօրն Կղօդիայ եւ երկուց եղբարցն Սերգեայ եւ Ապիտոնի եւ երկուց ներքինեացն

Չորեքշաբթի 26 Յունւարի 2022;
Չորեքշաբթի, Պահք Ա Տիմոթէոս 5.17-6.5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.22-36

Հինգշաբթի 27 Յունւարի 2022;
Հինգշաբթի, Սրբոց Վկայիցն Եւգինեոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի եւ Ակիւղասայ

Ուրբաթ 28 Յունւարի 2022;
Ուրբաթ,Պահք Բ.Տիմոթէոս 3:1-7,Յհ 6:64-72

Շաբաթ 29 Յունւարի 2022;
Շաբաթ, ԱՌԱԿՆԵՐ 8.33-36։ Օսէէ 10.12։ Ամոս 5.10-14։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20.25-32։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11-16

Կիրակի 30 Յունւարի 2022;
Երրորդ Կիրակի Սուրբ Ծննդեան, Ես 62.1-11, Բ Տմ 2.15-19, Յհ 6.39-47

Երկուշաբթի 31 Յունւարի 2022;
Երկուշաբթի, Տօն՝ Սրբոց Մակաբայեցւոցն` Եղիազարու քահանային, Շամունեայ եւ եօթն որդւոց նորին Առակներ 29.2-7, Բ Մակաբայեցիներ 6.18-7.42, Եբրայեցիներ 11.32-40, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-20

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ