Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱՍՈՐԻ ՔԱՂԴԵԱԿԱՆ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՒ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԱՍՈՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

 

Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր հանդիպում Ասորի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելեան ասորի եկեղեցու ներկայացուցիչների հետ Կրօնի 10-րդ, 11-րդ եւ 12–րդ դասարանների դասագրքերի վերանայման եւ նիւթերի նոյնականացման նպատակով:

Հանդիպմանը ներկայ էին Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը, Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախագահ Անի Մանուկեանը, Ասորի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու քահանայ՝ Հայր Ռայան Իսային, Արեւելեան ասորի եկեղեցու քահանայ՝ տէր Իւբալիթ Ալդոյն, կոնկուրսի սուրբգրային հարցերի կազմող, մշակող՝ տկն. Գեանջէն, Կրօնի ուսուցուհիներ՝ Սիլւա Գրիգորեանը եւ Ժանէթ Խամիս Հեսարը:

Քննարկումների արդիւնքում եղան բազմաթիւ առաջարկներ, հնչեցին հարցումներ եւ արծարծւեցին մտահոգութիւններ։ Հանդիպմանը երկուստեք համաձայնութեան եկան 2 կարեւոր հարցերի շուրջ` 35 տարիներ առաջ գործածութեան մէջ դրւած, Կրօնի 10-րդ, 11-րդ եւ 12–րդ դասարանների դասագրքերի վերանայման եւ դասագրքերում զետեղւած նիւթերի աւելի դիւրինացման՝ դասագրքերի ծաւալի նւազեցման ուղղութեամբ:

Արդիւնքում որոշւեց առաջարկութիւններն աւելի յղկելու եւ արդիւնաւէտ քայլերի դիմելու համար խորհրդակցական, մասնագիտական հանդիպումներ ունենալ նաեւ բարձրաստիճան հոգեւորակնների եւ պատկան պատասխանատուների հետ։

Ատենապետ Ալֆրէդ Կարապետեանի խօսքով, այս հանդիպումնները կը կրէն շարունակական բնոյթ եւ անհրաժեշտ է հետեւողականութեամբ շարունակել գործընթացը, մինչեւ վերջնական արդիւնքի գրանցումը. յատկանշական է այն, որ կոնկուսի սուրբգրային հարցերի աղբիւրները հնարաւոր փոփոխութեան կենթարկւեն ոչ մօտ ապագայում, ելնելով այն հանգամանքից, որ նոր դասագրքերը վերանայւելու, այնուհետեւ պատասխանաու գրասենեակի կողմից (سازمان تالیف کتب درسی) վաւերացւելու դէպքում միայն կը դասաւանդւեն դպրոցների միջնակարգ Բ օղակի երեք դասարաններում, հետեւաբար առնւազն չորս տարի յետոյ միայն, այդ դասագրքերը կարող են դառնալ կոնկուրսի հարցերի աղբիւրներ:

Նշելի է, այս գործընթացը իրականացւում է Սրբազան Հօր հովանաւորութեամբ եւ խորհուրդներով:

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 22 Յունւարի 2022;
Տօն՝ Սրբոց Հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի եւ Գրիգորի Աստուածաբանին

Կիրակի 23 Յունւարի 2022;
Սուրբ Ծննդեան երկրորդ կիրակի, Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 24 Յունւարի 2022;
երկուշաբթի, Տօն Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, եւ Սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի

Երեքշաբթի 25 Յունւարի 2022;
Տօն Սրբոցն Վահանայ Գողթնացւոյն, Եւգինեայ կուսին եւ հօրն նորա Փիլիպպոսի եւ մօրն Կղօդիայ եւ երկուց եղբարցն Սերգեայ եւ Ապիտոնի եւ երկուց ներքինեացն

Չորեքշաբթի 26 Յունւարի 2022;
Չորեքշաբթի, Պահք Ա Տիմոթէոս 5.17-6.5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.22-36

Հինգշաբթի 27 Յունւարի 2022;
Հինգշաբթի, Սրբոց Վկայիցն Եւգինեոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի եւ Ակիւղասայ

Ուրբաթ 28 Յունւարի 2022;
Ուրբաթ,Պահք Բ.Տիմոթէոս 3:1-7,Յհ 6:64-72

Շաբաթ 29 Յունւարի 2022;
Շաբաթ, ԱՌԱԿՆԵՐ 8.33-36։ Օսէէ 10.12։ Ամոս 5.10-14։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20.25-32։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11-16

Կիրակի 30 Յունւարի 2022;
Երրորդ Կիրակի Սուրբ Ծննդեան, Ես 62.1-11, Բ Տմ 2.15-19, Յհ 6.39-47

Երկուշաբթի 31 Յունւարի 2022;
Երկուշաբթի, Տօն՝ Սրբոց Մակաբայեցւոցն` Եղիազարու քահանային, Շամունեայ եւ եօթն որդւոց նորին Առակներ 29.2-7, Բ Մակաբայեցիներ 6.18-7.42, Եբրայեցիներ 11.32-40, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-20

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ