Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



7-րդ շրջանի քաղաքապետի ներկայութիւնը Սրբոց Վարդանանց եկեղեցում

Երեքշաբթի, թւականիս 28 դեկտեմբերին, Սրբոց վարդանաց եկեղեցի եւ Սահակեան բարեսիրական կենտրոն այցելեց, Թեհրանի 7-րդ շրջանի քաղաքապետ ճրտպ. Աբադաեանը, ընկերակցութեամբ շրջանի հասարակական հարցերի պատասխանատու տկն. Դոլեթիի, շրջանի 5-րդ բաժնի քաղաքապետ եւ հասարակական կապերի պատասխանաու պարոնայք ճրտպ. Խալեղիի եւ Հէյդար փուրի, հայոց պողոտայի թաղապետարանի խորհրդի անդամներ՝ պարոնայք քարէգար շարիֆի եւ Հոսէնիի, եօթերորդ շրջանի հանրային կապի պատասխանատուներ պարոնայք Խաջէփուրի ու Շուրիդէի եւ քաղաքային ծառայութեան տնօրէն պրն. Հարիրիի, շինարարական պատասխանատու պրն. Մէնաթիի եւ հայոց թաղի տնօրէն տկն. Ֆերեշթէ Բախթիարիի:

Պատւիրակութեանը ընդունեցին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխտենապետ պրն. Վահէ Թարոյեանն եւ Կրօնական խորհրդի ատենապետ եւ Սրբ. Վարդանանց եկեղեցու հոգեւոր հովիւ Արժ. Տ. Մաշտոց Քահանայ Խաչատրեանը: Միջոցառմանը նաեւ ներկայ էին Սրբ. Վարդանանց եկեցեցու խորհուրդի անդամները եւ Սահակեան բարեսիրական կենտրոնի տնօրէն եւ կարիքաւորների օժանդակող մարմնի պատասխանատու պրն. Մուշեղ Ծատրեանը:

Հանդիպաման սկզբում քահանայ հայրը բարեգալստեան խօսքից յետոյ, ներկայացրեց Սարդարապատ թաղամասում աշխատող հայոց կառոյցները, իւրաքանչիւրի մասին հակիրճ բացատրութիւններ տալով ներկաներին, յոյս յայատնելով, որ միատեղ համագործակցութեամբ եւ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի օրհնութեամբ առաւել եւս բարեկեցիկ պայմաններ կստեղծւեն թաղամասում ապրող հայ ժողովրդի համար: Պրն. Մուշեղ Ծատրեանը եւս իր հերթին արտայայտւելով խորին շնորհակալութիւն յայտնեց քաղաքապետարանի կատարած օժանդակութիւնների ու համայնքին մատուցած ծառայութնների համար: Նաեւ ակնարկեց, որ քաղաքապետարանը բոլոր ժամանակներում ոչ մի ջանք չի խնայել թաղամասի Սրբ. Վարդանանց եկեղեցու, Սահակեան բարեգործական կենտրոնի ու Սարդարապատ միութեան առաւել շէնացման ու պայծառացման համար:
Պրն. Վահէ Թարոյեանը եւս իր հերթին, իր խօսքերում ակնարկեց այն իրողութեան, թէ եւ հեշմաթիէ քաղաքամասը ժամանակին հայահոց թաղ է եղել բայց ցաւօք տեղաշարժերի եւ արտագաղթի պատճառով նոսրացել է բնակչութիւնը, եւ այդ իսկ պատճառով թափուր մնացած մեր կառոյցների նկատմամբ ունեցած բծախնդրութեան բերումով փոխել ենք դրանց օգտագործման եղանակները, դրանցից են Սահակեան դպրոցները, որոնք քաղաքապետարանի եւ կառավարութեան ու թեմական խորհրդի համագործակցութեամբ վերածւել է բարեսիրական կենտրոնի, ուր բնակչութիւն են հաստատել բնակարն չունեցող ընտանիքներ եւ անձնաւորութիւններ: Պրն. Թարոյեանը իր խօսքի վերջում, թեմական խորհրդի կողմից իր շնորհակալութեան պատգամը փողեց ներկաներին ու իր խօսքը եզրակացնելով ասաց, որ այս տեսակ այցելութիւնները եւ փախադարձ համագործակցութիւնները սերտացնում են մեր յարաբերութիւնները:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Ուրբաթ 07 Յունւարի 2022;
Ս․Ծննդեան մեռելոց․

Հինգշաբթի 13 Յունւարի 2022;
Անւանակոչութիւն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

Շաբաթ 15 Յունւարի 2022;
15 Յունւար, Տօն Ծննդեան Յովհաննու Մկրտչի

Երեքշաբթի 25 Յունւարի 2022;
Այսօր Հայոց առաքելական եկեղեցին յիշատակում է Սուրբ Վահան Գողթնեցուն:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 22 Յունւարի 2022;
Տօն՝ Սրբոց Հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի եւ Գրիգորի Աստուածաբանին

Կիրակի 23 Յունւարի 2022;
Սուրբ Ծննդեան երկրորդ կիրակի, Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 24 Յունւարի 2022;
երկուշաբթի, Տօն Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, եւ Սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի

Երեքշաբթի 25 Յունւարի 2022;
Տօն Սրբոցն Վահանայ Գողթնացւոյն, Եւգինեայ կուսին եւ հօրն նորա Փիլիպպոսի եւ մօրն Կղօդիայ եւ երկուց եղբարցն Սերգեայ եւ Ապիտոնի եւ երկուց ներքինեացն

Չորեքշաբթի 26 Յունւարի 2022;
Չորեքշաբթի, Պահք Ա Տիմոթէոս 5.17-6.5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.22-36

Հինգշաբթի 27 Յունւարի 2022;
Հինգշաբթի, Սրբոց Վկայիցն Եւգինեոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի եւ Ակիւղասայ

Ուրբաթ 28 Յունւարի 2022;
Ուրբաթ,Պահք Բ.Տիմոթէոս 3:1-7,Յհ 6:64-72

Շաբաթ 29 Յունւարի 2022;
Շաբաթ, ԱՌԱԿՆԵՐ 8.33-36։ Օսէէ 10.12։ Ամոս 5.10-14։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20.25-32։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11-16

Կիրակի 30 Յունւարի 2022;
Երրորդ Կիրակի Սուրբ Ծննդեան, Ես 62.1-11, Բ Տմ 2.15-19, Յհ 6.39-47

Երկուշաբթի 31 Յունւարի 2022;
Երկուշաբթի, Տօն՝ Սրբոց Մակաբայեցւոցն` Եղիազարու քահանային, Շամունեայ եւ եօթն որդւոց նորին Առակներ 29.2-7, Բ Մակաբայեցիներ 6.18-7.42, Եբրայեցիներ 11.32-40, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-20

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ