Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՏԵՂԱԿԱԼ ԵԱՍԷՐ ԱՀՄԱԴՎԱՆԴԻ ԱՅՑՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երեքշաբթի թւականիս յունւարի 11-ին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Ազգային Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Մշակոյթի եւ Առաջնորդութեան նախարարութեան մշակութային հարցերով տեղակալ Եասէր Ահմադվանդին, որն իր պատւիրակութեան ընկերակցութեամբ եկել էր շնորհաւորելու Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդն ու Մկրտութիւնը:

Սոյն հանդիպման ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը եւ նոյն Խորհրդի անդամ Հայրիկ Աղանեանը, Հանրային կապի Հոգեւոր խորհրդատու Արժ. Տ. Գրիգորիս Քհնյ. Ներսէսեանը եւ Ազգայն Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Առաջնորդ Սրբազան Հայրը բարեգալստեան մաղթանքներից յետոյ իր խօսքերում Մշակոյթի եւ Առաջնորդութեան նախարարութիւնը կառոյցիս ամենամօտ բարեկամը համարելով, հաստատեց այն ճշմարտութիւնը, որ երկկողմ համագործակցութիւնները, իրենց դրական ներդրում են ունենում Իրանեան հայրենիքին. ապա յաւելեց, որ հայ ժողովուրդը Իրանեան իրականութեան մէջ իրեն փոքրամասութիւն չի համարել եւ որպէս առաջին կարգի քաղաքացի իրեն իմացել է մեծամասնութեան ազդեցիկ մի մասնիկը: Սրբազան Հայրն իր խօսքը շարունակելով ասաց. այս տօնական այցելութիւնները կենդանի վկան են իրար հետ ունեցած սրտակցութեան: Սրբազան Հայրն անդրադառնալով տարծաշրջանում Իրանի ունեցած ազդեցութեան մատնանշեց, որ ոչ թէ միայն աղօթում ենք երկրի բարգաւաճման ու բարօրութեան համար, այլ ամէն տեղ, բոլոր միջազգային ատեաններում պաշտպանում ենք Իրանի իրաւունքները:

Սրբազան Հայրն իր խօսքի միւս հատւածում անդրադարձաւ արտասահմանում եւ թէ Իրանում կրօնների սրբութիւնները արհամարող անձնաւորութիւններին, որոնք փորձում են խանգարել կրօնների համատեղ կեցութիւնը: Նա այս ուղղութեամբ յայտնեց, որ ցաւօք կան մարդիկ ովքեր տգիտութիւնից մղւած Քրիստոսի ու Ս. Սուրբ Կոյսի հասցէին անարգալից եւ թիւր գրութիւններ են գրում, բայց դրան ուշադրութեան առարկայ չեմ դարձնում, քանի որ եւրոպայում եւս գտնւում են մարդիկ, ովքեր անարգում են քրիստոնէութեան եւ բոլոր կրօնների սրբութիւնները, սակայն մենք երբեք ուշադրութիւն չենք դարձրել այդ տեսակ միասնականութիւնը խաթարող խնդիրներին, այլ այս օրերին վերանորոգում ենք մեր յանձնառութիւնը իրար եւ նաեւ հայրենիքի նկատմամբ:

Դոկտ. Ահմանդվանդը եւս իր հերթին կատարւած ընդունելութեան համար, իր երախտագիտութիւնն ու գոհունակութիւնը յայտնելով Սրբազան Հօրը, նրան եւ համայն հայութեան շնորհաւորեց Նոր տարին եւ Սուրբ Ծննդեան տօները, ապա ընդգծեց, որ հայ ժողովուրդը Իրանում ոչ որպէս փոքրամասնութիւն, այլ որպէս Իրանեան ծաղկաւուն գորգի մի կարեւոր մասնիկն է համարւում. նաեւ յաւելեց, որ իրանի քաղաքակրթութեան եւ մշակոյթի բաղկացուցիչ են հայերը: Նա ի շարս իր խօսքի յիշատակեց դառն ու ուրախ օրերին հայերի ու այլ իրանցիների սրտակցութեան ու համագործակցութեան եւ ակնարկեց, որ իրանեան պատերազմի յուշերը դարձել են իրանում ապրող կրօնների հետեւորդների ու տոհմերի սեփականութիւնը: Նա իր խօսքի աւարտում յոյս յայտնեց, որ յառաջիկայ տարում եւ թէ մօտ ապագայում, աշխարհը հետեւելով Քրիստոսի սիրոյն եւ խաղաղութեանը կը լինի խաղաղ եւ հանդարտ ու նոյնպէս իրանահայութեան համար առողջութիւն, յաջողութիւն եւ բարեկեցութիւն ու բարգաւաճ կեանք հայցեց Աստծուց:
Նա նաեւ յոյս յայտնեց, որ պիտի սերտանան Ազգային Առաջնորդարանի եւ նախարարութեան յարաբերութիւնները եւ յոյս յայտնեց իրանհայութեան հարուստ մշակոյթը կիրացւի Իրանի մեծ ընտանիքի կողմից:

Պրն. Վահէ Թարոյեանը եւս իր հերթին Թեմական խորհրդի կողմից յարգարժան հիւրին բարեգալուստ մաղթելով անդրադարձաւ նրա եւ կառոյցիս միջեւ նախկին յարաբերութիւններին եւ յոյս յայտնեց միատեղ աշխատանքներով ու համագործակցութեամբ հեճուկս սահմանափակումների կընդլայնւի ապագայ աշխատանքների բնագաւառը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 21 Յունիսի 2022;
Սրբոց կուսանացն Նունեայ եւ Մանեայ։ Երգ 8.14-24։ Ես 27.11-13։ Ա Պտ 5.8-11։ Յհ 12.24-26։

Չորեքշաբթի 22 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 4.13-22։ Մտ 10.34-42։

Հինգշաբթի 23 Յունիսի 2022;
Սրբոց իշխանացն Սահակայ եւ Յովսեփայ, սրբոց վկայիցն Սարգսի եւ Բագոսի։ Առ 6.1-5։ Ես 33.5-8։ Հռ 8.18-27։ Ղկ 21.12-19։

Ուրբաթ 24 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 5.12-21։ Մտ 11.25-30։

Շաբաթ 25 Յունիսի 2022;
Սրբոյն Ներսիսի Մեծի հայրապետին մերոյ եւ Խադայ եպիսկոպոսին։ Իմս 2.23-3.8։ Ես 57.15-16։ Եբ 13.7-9։ Մտ 10.16-22։

Կիրակի 26 Յունիսի 2022;
Գ. կիր. զկնի Հոգեգալստեան։ Բարեկենդան Ս. Գրիգոր Լուսաւորչի պահոց: Ես 1.2-15։ Հռ 6.12-23։ Մտ 12.1-8։

Երկուշաբթի 27 Յունիսի 2022;
Պահք։ Սրբոցն Եպիփանու Կիպրացւոյն, Բաբելայ հայրապետին եւ երից աշակերտաց նորին։ Իմս 8.7-10։ Նվ 1.7-9։ Ա Կր 12.4-11։ Մր 6.45-52։

Երեքշաբթի 28 Յունիսի 2022;
Պահք։ Սրբոցն Կոստանդիանոսի թագաւորին եւ մօրն նորա Հեղինեայ։ Առ 16.9-17։ Բրք 3.31-4.4։ Ա Տմ 2.1-7։ Ղկ 7.1-10։

Չորեքշաբթի 29 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 7.1-11։ Մտ 12.9-15։

Հինգշաբթի 30 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 7.1-11։ Մտ 12.9-15։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ